ՙՙՆՐԱՆՑ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ՊԵՏՔ
Արխիվ 12-16![]()
Երեկ երեւանյան փողոցներում ՙՀանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք՚ եւ ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ հասարակական կառույցների կազմակերպած, իբրւ թե, ՙԲազմազանության երթը՚ խոչընդոտվեց մի խումբ ազգայնականների կողմից հակընդդեմ ցույցով: Դրանից հետո երթի մասնակիցները ապաստան գտան Հայաստանի նկարիչների միության հարկի ներքո: Երբ, Նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե ինչպես եւ ինչու են թույլ տվել, որ վերջիններս պատսպարվեն իրենց հարկի տակ, պարզվեց, որ միության նախագահն այդ մասին տեղեկացել է միջադեպից ժամեր անց.
-Ես այդ մասին երեկ երեկոյան եմ իմացել: Այդ ժամանակ մեզ մոտ գեղարվեստի ակադեմիայի դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսն էր: Ես մի բան եմ շատ ափսոսում, որ, փոխանակ մեր իշխանությունները մեզ պատսպարեն այդ այլանդակներից, հասարակությունն է ոտքի կանգնում: Իսկ իրավապահ մարմիններն էլ, ընդհակառակը, փրկում են նրանց, որն ինձ համար անընդունելի է. լավ կլիներ` մի լավ ծեծ ուտեին:
- Ձեր պատասխանից հասկացանք, որ Դուք դեմ եք այդ ամենին, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ երթի մասնակիցներին Դուք եք ապաստան տվել:
- Ինչպես կարող եմ ես դեմ չլինել, ինձ ինչի տեղ եք դրել... Շատ վատ է, որ տպավորությունն այդպիսին է, որ մենք ենք պատսպարել իրենց: Ոստիկաններն են իրենց փրկել:
- Նույնիսկ լուր կա, որ այդ, այսպես կոչված, բազմազանության թեմայով ցուցահանդես է նախատեսված եղել նկարիչների միության ցուցասրահներից մեկում:
- Ուրեմն ես Ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ թեմայով որեւիցե ցուցահանդես չկա, կարող եք գալ, նայել: Ես գիտեմ` այդ ամենը սարքած բան էր, շատ կեղտոտ բան են արել: Ես իսկապես շատ եմ ափսոսում, որ մեր պետական կառույցները, որոնք պետք է պաշտպանեն մեր ինքնությունը, պաշտպանում են նրանց:
- Իսկ ինչ եք առաջարկում, ինչպե±ս պայքարենք նրանց դեմ:
- Գնդակահարել: Մեր իշխանությունները ժամանակին ստորագրել են որոշ փաստաթղթեր եվրոպական կառույցների հետ, ես չգիտեմ, թե դա ով է արել, թող ձեռքը ջարդվեր, որ չաներ: Այնուամենայնիվ, դրանից հետո նրանց լեզուն երկարել է:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ