Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՙԱՍԱՑԻ` ԿԴԱՌՆԱՍ ՌՄԲԱՐԿՈՒ՚

Արխիվ 12-16


ՙԱՍԱՑԻ` ԿԴԱՌՆԱՍ ՌՄԲԱՐԿՈՒ՚



Հունիսի 20-ին կլրանա Երեւանի ՙԱրարատի՚ եւ ԽՍՀՄ հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի առաջին մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԿԱՐՈՎԻ 70-ամյակը:
Հոբելյանին Մոսկվայից, Կիեւից, Թբիլիսիից կժամանեն բազմաթիվ հյուրեր, ում հետ նա հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականում, ում դեմ նա խաղացել է ԽՍՀՄ գավաթի խաղարկություններում եւ առաջնություններում:
ԽՍՀՄ ֆուտբոլի հնաբնակների հավաքականը, որը գլխավորելու է Նիկիտա Սիմոնյանը, չարտերային չվերթով Երեւան կժամանի հոբելյարի ծննդյան նախօրեին: Հավաքականի կազմում կլինի նաեւ Ռուսաստանի վետերանների միության նախագահ, Էդուարդ Մարկարովի աներորդի Ալեքսանդր Միրզոյանը:
Մենք ցանկացանք իմանալ ՙԱրարատի՚ այդ փառահեղ տարիների ավագ, ՙԲանանց՚ ակումբի փոխնախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆԻ կարծիքը թիմի կենտրոնական հարձակվողի մասին:
- Երբ 1971 թվականին Մարկարովը եկավ Բաքվի ՙՆեֆտյաննիկ՚-ից, ՙԱրարատ՚ թիմում բոլորն էլ բարձրակարգ ֆուտբոլիստներ էին: Ե°վ կայուն պաշտպաներ կային, ե°ւ բարձրակարգ կիսապաշտպաններ, աջ ու ձախ եզրային հարձակվողներ: Չնայած ցածրահասակ էր, սակայն ճարպկության շնորհիվ գեղեցիկ գոլեր էր խփում: Նա Բաքվում չէր կարող նման կերպ իրեն դրսեւորել, քանի որ այնտեղ չկային այդքան ուժեղ կիսապաշտպաններ, եզրային հարձակվողներ, չկար նման թիմ: Ես ասացի, որ կդառնա ռմբարկու, բայց նա չէր հավատում: Նա Բաքվի ակումբից նեղված էր: Ի դեպ, Մարկարովը վաղամեռիկ Ալեքսանդր Կովալենկոյի հետ խաղացել էր ԽՍՀՄ երիտասարդական հավաքականում, դարձել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, եւ երբ եկավ Երեւան, Կովալենկոն ամեն ինչ անում էր, որպեսզի նա իրեն օտար չզգա, մերվի թիմին: Եվ այդպես էլ եղավ:

Ռ.Թ.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ