Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՙՙՙՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ...՚

Արխիվ 12-16


ՙՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ...՚

Մայիսի 10-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծածկած վերքով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ 76-ամյա Զավեն Մարտիրոսյանի դիակը:
Առաջին հայացքից սպանության նմանվող այդ դեպքի հետ կապված գյուղապետը նշեց. ՙնա այդ կերպ ինքնասպան է եղել՚: Մանրամասներ փորձեցինք ճշտել ինքնասպան եղածի հարազատներից: Մեր զրուցակիցն է անասնագոմի ճանապարհին ինքնասպան եղած Զավեն Մարտիրոսյանի հարսը, ով առաջինն է հայտնաբերել սկեսրայրին այդ վիճակում:
- Երեկոյան աղջիկներիս հետ իջանք սկեսրայրիս տուն, իջանք, տեսա` գոմի լույսը վառ էր, մտա տուն, տեսա մենակ սկեսուրս է, հարցրեցի` որտեղ է սկեսրայրս: Սկեսուրս ասաց. ՙերեւի գյուղամեջ ա իջել՚: Ասեցի, որ գոմի լույսը վառ ա մնացել, սկեսուրս էլ ասաց, որ գնամ անջատեմ: Գնացի, որ անջատեմ, ճանապարհին մտածում էի, որ կարող ա սկեսրայրս ներսում լինի, մտա տեսա չկա: Ուզում էի հետ գայի, մեկ էլ տեսնեմ` սկասրայրս արնաշաղախ ընկած ա, արագ, մի կերպ քաշելով հասցրի տուն, առաջին օգնություն ցույց տվեցինք ու տարանք հիվանդանոց: Հետո գնացի գոմի հայաթ, տեսա արյունոտ մի դանակ: Հասկացա, որ ինքնասպան է եղել: Էդ իրիկուն պապան գնացել էր սաղ տղերքի տները, սիրելի թոռնիկներին հրաժեշտ էր տվել, բայց որեւէ մեկիս մտքով էլ չի անցել, որ նա նման բան կարող է անել: Մի քանի օր առաջ էլ թոշակ ստանալիս աշխատակիցներին ասել է, որ սա իր վերջին թոշակ ստանալն ա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ