ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16![]()
Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` ՀԱԿ-ից պատրաստվում են հեռանալ նաեւ որոշ երկրապահներ, մասնավորապես` Սասուն Միքայելյանը: Համաձայն այդ լուրերի` Միքայելյանը հատկապես վիրավորված է այն հանգամանքից, որ թեեւ իրեն խոստացել էին, որ բոլոր դեպքերում հնարավորություն կունենա մուտք գործել խորհրդարան, եւ հարկ եղած դեպքում մանդատներից հրաժարվողներ կլինեն, սակայն այժմ դա հռչակված է անհնարին: Ավելին` Սասուն Միքայելյանի տարակուսանքը հարուցել է եւ այն, որ ԱԺ ընտրությունների ժամանակ գործնականում ոչ մի աջակցություն չի ստացել ՀԱԿ կենտրոնական գրասենյակից: Ասում են, որ Միքայելյանի հեռացումը կանխելու նպատակով նրա հետ բավականին երկար հեռախոսազրույց է ունեցել ԼՏՊ-ն:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ