Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ-300

Արխիվ 12-16


ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ-300

Որոշ մասնագետների կարծիքով Սայաթ-Նովայի 300-ամյակը լրանում է այս տարի, իսկ ոմանք էլ համոզված են, որ այն պետք է լրանա 2022 թվականին: ՀՀ ժողովրդական արտիստ, ՙՍայաթ-Նովա՚ մշակութային միության նախագահ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ վստահ է, որ բանաստեղծի 300-ամյակը լրանում է հենց այս տարի: Արդեն մի քանի տարի է, ինչ մեծ շուքով ու տոնախմբությամբ նշվում է մեծանուն բանաստեղծի ծննդյան օրը:
ՙՀիշում եմ, որ 1962 թվականին մեծ շուքով նշեցինք Սայաթ-Նովայի 250-ամյակը: Այս տարի լրանում է 300-ամյակը, որը կնշվի հենց այս կիրակի օրը՚,- մամուլի ասուլիսում հիշեցրեց պրոֆեսորը: Ապա հայտարարեց, որ կազմակերպվելու է քայլարշավ Չարենց փողոցից մինչեւ  Սայաթ-Նովայի հուշարձան, որին մասնակցելու են դպրոցականներ, տարբեր մտավորականներ, ինչպես նաեւ երգի-պարի ազգային անսամբլներ. ՙԵրթի մասնակիցները հագնելու են ազգային տարազ: Շատ գեղեցիկ միջոցառում է լինելու: Բանաստեղծի հուշարձանի մոտ կշարունակվի միջոցառումը երգ ու տաղով՚: Դրան հաջորդող կիրակի օրը տոնախմբությունը կշարունակվի Վրաստանում. ՙԿայցելենք մայրաքաղաք Թբիլիսի, որտեղեւ  գտնվում է բանաստեղծի շիրիմը: Այնտեղ եւս տոն է կազմակերպվելու՚:

Ռ. Թ.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ