Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՙՙՙԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՄ՚

Արխիվ 12-16

ՙԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՄ՚

ՙԺառանգություն՚ կուսակցությունում շարունակվում են թեժ քննարկումներն ու իրարանցումները: Ստացվում է, որ` ՙՈվ հինգ տարի խոսա, հիմա ով գնա խորհրդարան՚ տարբերակով կուսակցության ներսում անհամաձայնություններ են առաջացել: Զորօրինակ` ընտրացուցակում 41-րդ հորիզոնականում գտնվող Լարիսա Ալավերդյանը երեկ հայտարարել է, որ եթե ՙԺառանգությունը՚ միայնակ մասնակցեր ընտրություններին, ապա կհասներ ավելիին: Ըստ էության ստացվում է, որ եկել ու մարդկանց տեղը գրավել են երկու ազատ դեմոկրատներ, դե արի ու մի նյարդայնացի: Արդյոք առանց ՙԱզատ դեմոկրատների՚ վերը նշված կուսակցությունը կկարողանա±ր հասնել ավելի լավ հաջողությունների, քան գրանցվել է՚,- հարցը երբ ուղղեցինք ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ, վերջինս իրենից գոհ պատասխանեց. ՙԵս բոլոր հարցերին պատասխանել եմ եւ այս պահին էլ ավելացնելու բան չունեմ, այդ թվում նաեւ այդ հարցին՚:
Հա բա, իհարկե, էլ ինչի± կպատասխանեք որ, արդեն ընտրվել-պրծել եք, դե հիմա ջհանդամը, թե ՙժառանգները՚ իրար չեն խառնվի, միմյանց չեն նեղացնի: Հիմա մի բան էլ պատասխանեք. կարո±ղ ա էդ մանդատն էլ վերցնեն ձեռքներիցդ: Ավելի լավ ա սուսուփուս էս քանի օրն էլ անցկացնեք, մինչեւ կհասնեք փափուկ աթոռներին: Սակայն մի հարց մնում է բաց. ի±նչ վերին ուժեր ստիպեցին Րաֆֆիին իր կուսակցությունը քանդելու գնով գնալ ՙԱզատ դեմոկրատների՚ հետ անիմաստ թվացող դաշինքի եւ ճի±շտ են արդյոք այն լուրերը, որ ՙԺառանգության՚ համար դրսի ֆինանսավորումը գալիս էր ՙԱզատ դեմոկրատների՚ խողովակով եւ հենց դա էր, որ ստիպեց Րաֆֆիին ընդունել ՙազատդեմոկրատական՚ խաղի կանոնները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ