Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ

Արխիվ 12-16

ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ

Իրեն ՙհամեստ՚ պատկերացնող ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ուրբաթ օրը, կանցկացնի իր կուսակցության քաղխորհրդի նիստ, իսկ թե ինչ հարցեր են քննարկվելու այնտեղ հարցով դիմեցինք նրան, սակայն պարզվեց, որ պարոն Սարգսյանը այդ պահին գտնվում էր Արարատում` տանը. ՙԵս հիմա գտնվում եմ Արարատում եւ բոլոր հարցերին պատասխանել եմ ու էլ ավելացնելու բան չունեմ: Քաղխորհրդի նիստից հետո մենք հայտարարություն ենք տարածելու գրավոր ձեւով: Իսկ այս պահին նպատակահարմար չեմ համարում հարցազրույց տալ՚:
Դե էն, որ փողոցներում իր քաղաքական հայացքները արտահայտող քաղաքական գործիչը նպատակահարմար չի գտնում հարցազրույց տալ` հասկանալի է, բայց անհասկանալի մնաց այն, որ եթե, ըստ իրեն, բոլոր հարցերին արդեն տրվել է պատասխան, բա էլ ի±նչ պետք է քննարկվի քաղխորհրդի նիստում: Նկատենք, որ նման չխոսելու ցանկություն էր հայտնել նաեւ ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ասելով, որ կխոսի միայն հունիսի երկուսին: Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, ամբողջ հարցն այն է, թե ո±ւմ վրա խաղադրույք կդնի Արեւմուտքը մոտակա նախագահական ընտրություններում: Ըստ նույն աղբյուրի, Արամ Սարգսյանը երազում է, որ ՙնարնջագույնների՚ միասնական թեկնածուն լինի հենց ինքը, իսկ ՙազատդեմոկրատացված՚ Րաֆֆիին ու փիտրահան եղած Լ. Տեր-Պետրոսյանին ՙայնտեղից՚ ստիպեն, որ սատարեն Արամ Զ. Սարգսյանին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ