Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՙԿԼՈՐ ՍԵՂԱՆ՚ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Արխիվ 12-16

ՙԿԼՈՐ ՍԵՂԱՆ՚ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Մայիսի 1-ին` Սոչիում արյունալի բախում էր տեղի ունեցել հայերի ու դաղստանցիների միջեւ: Բազմամարդ կռվի ընթացքում դանակահարվել ու մահացել էր քաղաքում հայտնի արեւելյան մարտաձեւի վարպետ 24-ամյա Յուրի Գարանյանը: Կռիվը սկսվել է այն բանից հետո, երբ մի խումբ դաղստանցի երիտասարդներ փողոցում վիրավորել էին Գարանյանի ընկերոջ կնոջը: Սոչիի ոստիկանները հարցաքննել էին կռվին մասնակից հայերին եւ տեղեկացել, որ քաղաքի մթնոլորտը հետեւողականորեն շիկացնում են դաղստանցիները` հայերին նսեմացնելու առիթը բաց չթողնելով: Պայթյունավտանգ իրավիճակը առիթ դարձավ` երկու ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ ՙկլոր սեղան՚ հրավիրելու մասին որոշում կայացնելուն:

ՀԱՎԱՆԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորվեգական ՙՍտաբեկ՚ ակումբի պաշտպան Թոր Մարիուս Գրոմստադը մահացել էր խորհրդավոր պայմաններում: Մայիսի 14-ին 22-ամյա ֆուտբոլիստի մարմինը գտել էին շինարարական տեղամասում: Ըստ փորձագետների` Գրոմստադը մահացել է բարձրությունից ընկնելու արդյունքում: Նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մայիսի 12-ին երիտասարդ ֆուտբոլիստն անհայտ կորել էր:


ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ՔԱՐԵՐԻ ՏԱԿ

Մայիս 15-ին Թուրքիայի Գիրեսուն նահանգի Դերելիի շրջանում կառուցվող ՀԷԿ-ի շինարարության ժամանակ հողի սողանքի հետեւանքով պատ է փլուզվել: Դժբախտ պատահարը խլել էր 4 բանվորի կյանք եւ մարմնական վնասվածքներ պատճառել մեկին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ