Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՈՒՐԵՄՆ ՄԱՐԶՊԵՏԸ ՕՐԵՆՔԸ ՉԻ ԽԱԽՏԵԼ

Արխիվ 12-16

ՈՒՐԵՄՆ ՄԱՐԶՊԵՏԸ ՕՐԵՆՔԸ ՉԻ ԽԱԽՏԵԼ

Պարզվում է, որ, ի տարբերություն բոլոր մարզպետների, Վայոց ձորի մարզպետ ԲՀԿ-ական ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԸª մասնակցելով ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին, բոլորովին էլ արձակուրդ չի գնացել, ինչը հակասում է սահմանված օրենքին: Սակայն, կապ հաստատելով Վայոց ձորի մարզպետի հետ, վերջինս բոլորովին էլ տարօրինակ չհամարեց իր մասնակցությունը քարոզարշավին. ՙԴե ես ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու չեմ եղել՚:
Իսկ մեր այն հարցին, թե արդյոք մարզպետը կարո±ղ է աշխատանքի ժամանակ մասնակցել քարոզարշավին, Ս.  Բագրատյանը պատասխանեց. ՙՈչ, քարոզարշավին կարող ես մասնակցել միայն աշխատանքից հետո եւ հանգստյան օրերին՚: Այնուամենայնիվ, թե ինչպե±ս է ստացվում, որ Ս. Բագրատյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Վայոց ձորում քարոզարշավի ժամանակ ներկա է լինում, մարզպետը դրա պատասխանը եւս ուներ. ՙԲոլոր կուսակցություններն  էլ եկել են մեզ մոտ, մենք էլ որպես մարզպետ պարտավոր էինք բոլոր կուսակցությունների ղեկավարներին դիմավորելու: Իսկ քարոզարշավին մասնակցելը աշխատանքի ընթացքում չի եղել, այլ ժամը 13:00-14:00-ինª ընդմիջման ժամին՚:
Սակայն այս պատմության ամենաուշագրավ դրվագը պետք է պարոն Բագրատյանի մեկ այլ հայտարարության մեջ փնտրել: Այսպես, օրերս հարգարժան մարզպետը պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ի±նչն է պատճառը, որ Հանրապետական կուսակցությունը Վայոց ձորում քիչ ձայն է հավաքել, նման պատասխան էր տվել. ՙԲնական է, որ Հանրապետականը պետք է քիչ ձայն հավաքեր, ես ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության մարզպետն եմ՚: Ապա մարզպետը հավելել էր. ՙՊարզապես լավ ենք աշխատել եւ շահել ենք մարդկանց վստահությունը՚: Եվ տեսնես այդ ինչպե±ս է պարոն Բագրատյանին հաջողվել մեկժամանոց ընդմիջումների ընթացքում այդքան փայլուն աշխատել ու դրանից անմիջապես հետո էլ գնալ իր մարզպետական համապազօրյա գործերն անելուն: Մի տեսակ տարօրինակ չէ± եւ դրանից ելնելով էլ կառավարությունը չպե±տք է մտահոգվի եւ պարզի, թե արդյոք հարգարժան մարզպետը մեկ-մեկ աշխատանքի ժամերին էլ չի± լծվել երկիրը բարգավաճեցնելու նախընտրական գործին ու դրանով խախտել գործող օրենքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ