Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ԿՏՐՈՂ ՊԼԱՍՏՄԱՍԸ

Արխիվ 12-16

ԿՏՐՈՂ ՊԼԱՍՏՄԱՍԸ

Մայիսի 12-ին, ժամը 15:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ զույգ ձեռքերի մատների կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա Արթուր Գ.-ն: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, պարզվել էր, որ տուժած անձը վնասվածքներն ստացել էր ընկերոջ հետ` իրենց շենքի մոտ գտնվող աղբանոցում մետաղալար հալեցնելու ժամանակ, պլաստմասե շշեր այրելիս` դրանցից մեկի պայթելու հետեւանքով:



ԿԱՇԱՌԱԿԵՐ ԲԺՇԿՈՒՀՈՒ ՙԲԱՐՈՅԱԿԱՆ՚ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան իտալական կլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանը` չարաշահել էր պաշտոնական դիրքը, կատարել  խոշոր չափի հափշտակություններ, պահել էր կողմնակի հաստիքներ,  չարամտորեն խուսափել էր պետական հարկերից ու պարտադիր վճարներից, վերցրել էր խոշոր չափի կաշառք:
Դատարանը հաշվի է առել, որ նա կամովին վերականգնել է պետությանը պատճառած 10 մլն 498 հազար182 դրամի վնասն ամբողջությամբ, եւ վերջնական պատիժ է սահմանել երկու տարի ազատազրկումը: Զարմանալի է, որ չի կիրառվել համաներման ակտը…


ԱՀԱ ԵՎ ՙՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ՚

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 39-ամյա Լուսինե Հ.–ին իր բնակարանում կախված են գտել. վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից եւ նշեցին, որ կատարվում է նախաքննություն:
Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 12-ին: Լուսինեն ուներ 2 երեխա եւ առաջիկայում պետք է տեղի ունենար մեծ որդու ՙՎերջին զանգը՚:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ