Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի` կուսակցությունում շատ լարված ու տհաճ մթնոլորտ է ստեղծվել` կապված մանդատների հետ:
Խոսքը 8-րդ հորիզոնականում գտնվող Ստյոպիկ Սաֆարյանին խորհրդարան բերելու մասին է, սակայն թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է մանդատը վայր դնել, ստույգ մանդատ չդնողներ են երկու ՙազատ դեմոկրատները՚, իսկ նորաթուխ փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը հազիվ է հասել մանդատին: Գումարած դրան` ՙԺառանգության՚ ամերիկյան ՙշեֆությունը՚ մանդատներ վայր դնելու տեսանկյունից կողմ է, որպեսզի մանդատ ստանա Թեւան Պողոսյանը, իսկ Րաֆֆին էլ կտրականապես դեմ է, որ Զարուհի Փոստանջյանը հրաժարվի մանդատից: