Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. ՙԵՍ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ ՉԵՄ, ԴԱ ԹՅՈՒՐ ԿԱՐԾԻՔ Է՚

Արխիվ 12-16

ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. ՙԵՍ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ ՉԵՄ, ԴԱ ԹՅՈՒՐ ԿԱՐԾԻՔ Է՚

Պարզվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի պատասխանատու չունի, որի մասին մեզ հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմոնյանը: Եվ այսպես, երեկ, երբ փորձեցինք հարց ուղղել, մեր կարծիքով ՀՀ 2-րդ նախագահի մամուլի պատասխանատուին եւ ներկայացանք վերջինս ասաց.
-Բարեւ Ձեզ Արմինե, ինչպե±ս եք, լա±վ եք:
- Լավ ենք շնորհակալություն Դո±ւք ինչպես եք:
- Ես էլ եմ լավ, բայց չեմ ուզում հարցազրույց տամ, բա ո±նց անենք:
- Իսկ հիմա± ինչու չեք ցանկանում պարոն Սողոմոնյան:
- Բա տեսնում եք, այ տենց, անընդհատ չեմ ուզում հարցազրույց տալ:
- Բա էդպես ո±նց կլինի, չէ± որ Դուք մամուլի խոսնակ եք:
- Չէ, գիտեք, խոսնակ չեմ, դա թյուր կարծիք է, ես պաշտոնաթող նախագահի գրասենյակի պատասխանատուն են:
- Բայց ոչինչ, այդքան էլ չեն տարբերվում այդ պաշտոնները:
- Վա¯յ, հաստա±տ, ես չէի պատկերացնում:
- Լավ, մի±թե չեք կարող նույնիսկ մեկ հարցի պատասխանել:
- Չէ° գիտեք, չեմ ուզում եւ հետո պարտավոր չեմ չէ±:
- Իսկ ո±ւմ դիմենք մեր հարցերով, եթե Դուք խոսնակ չեք:
- Դե, ինձ դիմում եք ես էլ չեմ խոսում ու ստացվում է, որ էլ դիմելու տեղ չկա:
- Փաստորեն շանս չեք տալիս եւ անգամ ջենտլմենություն չեք ցուցաբերում:
- Դե° հա, իհարկե, ինչի± չարչարվենք: Բայց կարող եք ամեն օր ինձ զանգել, ամեն դեպքում հաճելի զրուցեցինք, շնորհակալություն եւ ցտեսություն Ձեզ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


ՀՅԴ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ԾՈՄԱԿԻՆ


Տեղական համասեռամոլների որջ դարձած ՙDIY՚ (դի այ ՎԱՅ) ակումբի վայ-ղեկավար ոմն Ծոմակը ՀՅԴ-ին մեղադրում է իր ակումբում հրդեհ կազմակերպելու մեջª հիմք ընդունելով այն, որ ՀՅԴ անդամներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը գրավ են վճարել հրդեհը կազմակերպելու մեջ մեղադրվող երկու տղաներին ազատելու համար:
Օրերս, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՙDIY՚ ակումբի նման քաղաքականացված գործունեությունը դատապարտել է իր հայտարարությամբ, որին միացել է նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Աղաբեկյանը: Իսկ թե ինչո±ւ են փորձում Ծոմակ-ծմակները ցեխ շպրտել ՀՅԴ-ի վրա պարզեցինք հենց ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻՑ.
- Դե, Դաշնակցությունը ծանոթ է նման ՙցեխշպրտումներին՚: Միշտ էլ մեր ժողովրդի մեջ գտնվել են մարդիկ, ովքեր մերժելով իրենց մեջ ազգայինը, փորձել են ցեխ շպրտել ազգային արժեհամակարգը ներկայացնող ցանկացած կառույցի, այդ թվում նաեւ ՀՅԴ-ի վրա: Ինձ թվում է հասարակությունը պետք է գնահատի, թե այդ ցեխ շպրտողներին ինչպիսի± ցեխ պետք է շպրտել կամ ո±վ պետք է շպրտի, կամ, ընդհանրապես, ո±վ իրավունք ունի այս հասարակության մեջ ցեխ շպրտելու մասին խոսելու կամ անգամ մտածելու: Մնացածը թող մեր ժողովուրդը դատի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ