Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ

ՍԻՆԼՔՈՐՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԻ ԱՎԱՐՏԸ

Արխիվ 12-16

ՍԻՆԼՔՈՐՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԻ ԱՎԱՐՏԸ

Ետեւում մնացին ԱԺ ընտրությունների թոհն ու բոհը, ու հիմա հետադարձ հայացք ձգելով նախընտրական գործընթացներին ` ավելի ես գնահատում ընտրությունների արդյունքները եւ հասկանում ես, որ այսօր ավելի օպտիմալ եւ ազգանպաստ ընտրություն հնարավոր էլ չէ պատկերացնել: Այո, ըստ իս,  Հանրապետական կուսակցության եւ նրա հետ ընդհանուր ճակատ կազմած ուժերի հաղթանակը բնականոն էր եւ տրամաբանական:
Ի հեճուկս նախընտրական մեջլիս մտած մնացյալ բախտախնդիրների, երկիրը խուրդել պատրաստվող եւ ՙընդդիմադիր՚ հորջորջվող նախկին և  նորաթուխ տարատեսակ այլ պետություններից ֆինանսավորվող տարադրամածիծ կուսակցությունների, նրանց պահվածքն ազնվորեն եւ շահեկանորեն տարբերվում էր: Նրանք ՀՀ նախագահի գլխավորությամբ տեր էին ինչպես իրենց արածների, այնպես էլ` չարածների համար: Հետեւելով քարոզարշավին` մի պահ սարսափում էիր ժողովրդին մատուցած ծրագրերի, գաղափարախոսությունների եւ աբսուրդի հասնող խոստուներով խաբել ցանկացող մյուս կուսակցությունների պրիմիտիվ գործելաոճից: Նրանց խոստումներում գրեթե ամեն ինչ կար, սակայն միշտ թվում էր, թե նրանցից հայրենիքն օտարված է, ու ժողովուրդը, ում մեջ միշտ անմեռ է իքնապաշտպանական գենը, այդ պայմաններում պիտի, իհարկե, կատարեր միակ ճիշտ, թեկուզ եւ ոչ այդքան կատարյալ ընտրությունը:
Այս ամենում համոզվում ես` հետեւելով նաեւ հետընտրական գործընթացներին: Ի±նչ է կատարվում. ովքեր երեկ ճոռոմաբանում էին վեհ գաղափարներից եւ հեղափոխություններից, այսօր ԱԺ մանդատի համար իրար կոկորդ են կրծում` պրիմիտիվ մորթապաշտի նման ուրանալով թե° գաղափարախուսություն, թե° ընկերություն եւ թե° անցած ճանապարհ, էլ չենք խոսում ՙազգափրկիչ՚ ծրագրերի մասին: Եւ այդպես էլ պիտի լիներ. ի±նչ ենք պահանջում տարատեսակ սինլքորներից, ովքեր, սեփական ամբիցիաներից ելնելով, իշխանատենչության մոլուցքով կուրացած, ժողովրդի համար մոգոնեցին ՙմարտի մեկ՚, եւ պետության վարկը ոչնչի հասցնելով` նրան այնպիսի վնաս հասցրեցին, որի մասին կերազեր միայն թուրքը: Կամ լինելով իշխանական կոալիցիայում, օգտվելով նրա կերակրատաշտից, այսօր մինչեւ ուղն ու ծուծը թաթախված լինելով կեղտում` ցանկանում են ժողովրդին երեւալ սրբի լուսապսակով, էլ չենք խոսում զառամյալների մասին, ում համար իրենց գաղափարախոսները դեռ անցյալ դարասկզբին են ասել, որ իրենք այլեւ անելիք չունեն:  Նրանցից հետ չմնալով տարատեսակ աղանդամերձ նորաթուխ կուսակցությունները, ում համար Հայաստանի շահն ավելի նսեմ է, քան, ասենք, կոմայգու մոտ կանգնած պիղծերի իրավունքները, փորձում են իրենց վերադրել սրբի լուսապսակը: Չ°ի հաջողվի, ժողովուրդն իմաստուն է եւ զանազանում է երկրի պահապանին, տիրոջը եւ մի քանի լումայով նրան ծախողին: Իսկ որ երկիրը պահապան եւ տեր ունի, դա վերահաստատվեց մայիսի իննին` Արցախում: Այնտեղ եւս մեկ անգամ ապացուցվեց Հայոց ոգու անմեռությունն ու Հայ բազկի հզորությունը, որի ֆոնին տարատեսակ դավաճանական ձգտումները կործանման են դատապարտված: Եւ եթե երեսուն արծաթի տեսությունն անմեռ է ու դասական, այն միշտ էլ անիծյալ է լնելու: Եվ հիրավի, նայելով պատմության խորքերը` պիտի որ գոնե մի քիչ մտածելու կարողություն ունեցողները` դավաճանի խարան չկրելու համար, խուսափեին երեսպաշտությունից եւ նեղ անձնականից: Պատմությունը միշտ էլ հիշում եւ վերապրում է Վասակների եւ Վարդանների ժամանակահատվածը, ու մենք էլ, բացառություն չլինելով, այսօր նույնպես ապրում ենք այդ արժեհամակարգը: Սակայն ես, ինչպես եվ շատերը, համոզված եմ, որ այսօր, չնայած Վասակների ըմբոստությանը, եկել է հավատի մեջ հաստատ լինելու եւ Վարդանի ժամամակը:

ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍԻՄ փոխնախագահ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ