Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՙՕԵԿ-Ի ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ

Արխիվ 12-16

ՕԵԿ-Ի ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ


ՙՕրինաց երկիր՚ կուսակցության քաղաքական խորհրդի որոշման արդյունքում 2012թ. ԱԺ ընտրությունների ընթացքում ձեռք բերված մանդատները կբաշխվեն հետեւյալ կերպ. խմբակցության ղեկավար` Հեղինե Բիշարյան, խմբակցության քարտուղար` Խաչիկ Հարությունյան, Մհեր Շահգելդյան, Իշխան Խաչատրյան, Սամվել Թադեւոսյան եւ Կարեն Բոթոյան: Փաստորեն, ստացվում է, որ ՕԵԿ-ի կարկառուն ներկայացուցիչները` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հրաժարվում են մանդատներից: Իսկ թե արդյոք  նրանք հույս ունեն պահպանել իրենց պաշտոնները եւ դա է մանդատներից հրաժարվելու պատճառը պարզաբանեց ՕԵԿ մամլո խոսնակ ՀԱՐՈՒԹ ԱՄԻՐՅԱՆԸ. ՙՔաղաքական պաշտոններ են թե° Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, թե° նախարարների պաշտոնները, եւ նրանք կշարունակեն պաշտոնավարել մինչեւ հետագա կառավարության ձեւավորումը, ինչի մասին դեռեւս քննարկումներ չկան կամ քննարկումների մեջ են: Թե ինչ կլինի հետո, չեմ կարող ասել: Ամեն ինչ հնարավոր է, բայց ո°չ խորհրդարանից դուրս գալու, ո°չ պաշտոնները թողնելու վերաբերյալ դեռեւս որեւէ հայտարարություն չկա՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ