Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՙՀԱԿ-ՈՒՄ ՄԱՆԴԱՏԻ ԿՌԻՎ Է

Արխիվ 12-16

ՀԱԿ-ՈՒՄ ՄԱՆԴԱՏԻ ԿՌԻՎ Է

ՀԱԿ-ի ընտանիքում մանդատակռիվ է ընկել: Երեկ ՀԱԿ անդամ ու պատգամավորության նախկին թեկնածու Հովիկ Հովհաննիսյանը հայտարարել է, որ քաղխորհրդի նիստ դեռեւս իրենց մոտ տեղի չի ունեցել եւ չի որոշվել, թե պետք է վերցնեն մանդատները թե° ոչ, եւ ովքեր պետք է մանդատ ունենան: Բացի այդ, ՀԱԿ-ի կողմից մանդատներ վերցնելու կապակցությամբ իր հրաժարականն է ներկայացրել ՀԱԿ-ի Գյումրիի պատասխանատու Աշոտ Զաքարյանը: Իսկ Պետրոս Մակեյանը հայտնեց, որ մինչ ընտրությունները որոշված էր մայիսի 6-ից հետո քաղխորհրդի նիստ գումարել եւ քննարկել մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, սակայն նիստ այդպես էլ չգումարվեց, իսկ մանդատները վերցնելու որոշումն արդեն կայացված է: Նշենք, որ ՀԱԿ-ի քաղխորհրդի որոշումները կայացվում են կոնսենսուսով, սակայն արդեն փաստ է, որ այդպիսի կոնսենսուս ՀԱԿ-ում չկա, հետեւաբար ՀԱԿ-ի բողոքավոր մասը կամ պետք է դուրս գա, կամ համակերպվի ԼՏՊ-ի, Լ. Զուրաբյանի ու Գ. Ջհանգիրյանի որոշմանը: Այս կապակցությամբ մենք փորձեցինք հարցեր ուղղել ՀԱԿ մամուլի պատասխանատու Արման Մուսինյանին, ով առավոտվանից գտնվում էր լարված խորհրդակցությունների եւ անվերջ հանդիպումների մեջ եւ, ըստ էության, խուսափեց պատասխանել մեր կողմից հնչեցրած հարցերին` անընդհատ շեշտելով, որ իրեն զանգահարենք մեկ ժամից, որից հետո պարզապես չէր պատասխանում հեռախոսազանգերին: Դե ի±նչ պատասխանի էդ մարդը, ով ինչ ուզում անում է, դե արի, հիմա դրանց տեղը պատասխան տուր:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ