Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՙԶԻՆԱԴԱԴԱՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՌԴ-Ի ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ԶԻՆԱԴԱԴԱՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՌԴ-Ի ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

Մայիսի 16-ին կլրանա հրադադարի 18-րդ տարեդարձը, որի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում հիշեց, թե հատկապես ի±նչ պայմաններում ստորագրվեց հրադադարի պայմանագիրը. ՙԶինադադարի պայմանագրի ստորագրման փորձեր շատ են եղել, անգամ 1992 թվականին: Սակայն ոչ մի անգամ հաջողությամբ չեն պսակվել, գործն անգամ ստորագրելուն չի հասել: Ինչ վերաբերում է 1994 թվականի մայիսի 16-ին ստորագրված հրադադարի պայմանագրին, ապա ասեմ, որ ճակատում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ռազմական գործողությունների շարունակությունը Ադրբեջանի համար ուղղակի կործանարար կլիներ: Դա իրենք հասկացան 1993 թվականի դեկտեմբերին, երբ նրանց հարձակումները մեկը մյուսի ետեւից տապալվում էին, եւ Ադրբեջանը, տեսնելով ստեղծված իրավիճակը, ուժերի վերակազմավորման նպատակով ժամանակ շահելու համար, համաձայնեց գնալ Ռուսաստանի առաջարկած զինադադարին: Թե որքանով էր դա մեզ պետք, ես հիմա չեմ խոսի դրա մասին, քանի որ պատերազմը դեռ ավարտված չէ եւ ճիշտ չէ այդ խնդրին անդրադառնալը: Այնուամենայնիվ, փաստը տեղի ունեցավ. հրադադարի պայմանագիրը ստորագրվեց մի քանի փուլով. 1994 թվականի փետրվարի 28-ին ստորագրվեց արձանագրություն, որը սակայն չպահպանվեց: Դրանից հետո Բիշքեկում եղավ հայտարարություն, զինադադարի կոչ խորհրդարանների նախագահների, այնուհետ պաշտպանության նախարարների մակարդակներով, իսկ վերջնակետը դրվեց մայիսի 16-ին, երբ Մոսկվայում, Պավել Գրաչովի միջնորդությամբ, հավաքվեցին պաշտպանության նախարարները, որոնք ստորագրեցին պայմանագիրը, ինչի հիման վրա պատրաստվեց պայմանագրի իրականացման գործողությունների ծրագիր եւ քարտեզ: Այս աշխատանքները Հայաստանի կողմից իրականացնում էի ես, իսկ Ադրբեջանի կողմից գլխավոր շտաբի պետի տեղակալը՚:
Պարոն Հարությունյանի հետ զրուցի շարունակությունը կարդացեք վաղվա ՙՀետաքննություն՚ հավելվածում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ