Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

Ինչպես հայտնի է, Շուշիի ազատագրման...

Արխիվ 12-16


Ինչպես հայտնի է, Շուշիի ազատագրման փառապանծ 20-ամյակին նվիրված զորահանդեսին ներկա էին ՀՀ եւ ԼՂՀ բոլոր նախագահները` բացառությամբ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ: Զարմանալի է, թե ինչպիսի չկամությամբ է լցված այդ անձնավորությունը, բայց մեր զարմանքը բազմապատկվեց, երբ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը պատմեց. ՙՀայաստանի առաջին նախագահը 1992 թվականի այս օրերին մեկնեց Թեհրան, որտեղ ադրբեջանական կողմի հետ ստորագրեց իրականում պարտության փաստաթուղթ: Իրանցի դիտորդներն էին անգամ զարմացել, որ Հայաստանի ղեկավարն այդքան հեշտությամբ է ստորագրում մի փաստաթուղթ, որում Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մի մասը: Սա պարզվեց ավելի ուշ, երբ Հայաստան եկավ Իրանի արտգործնախարարը: Այդ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո վրա հասավ Շուշիի ազատագրման լուրը, ինչը նշանակում էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող գործել՚: Ահա, թե ինչու է այդքան ատում ԼՏՊ-ն հաղթանակի տոնը եւ Շուշին ազատագրած զորականներին. չէ± որ հենց Շուշիի ազատագրման փաստով տապալվեց նրա փորձը` Արցախը հանձնել Ադրբեջանին:
Մեզ զարմացրեց ՀԱԿ ներկայացուցիչ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ` անկեղծորեն խոստովանելով, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը պայքարի իմիտացիա էր. ՙԲՀԿ-ի հետ եղբայրություն արեցին, արդյունքում Կոնգրեսը հազիվ կարողացավ հաղթահարել 7 տոկոսի շեմը: Հիմնական պատճառը ՀԱԿ-ի սխալ հաշվարկներն էին: Ես մեղադրում եմ ոչ թե ժողովրդին, որ նախընտրեց ընտրակաշառքը, այլ Կոնգրեսին, որ թույլ չտվեց ժողովրդին իր մեջ տեսնել այն այլընտրանքը, որը տեսնում էր մեկ տարի առաջ՚: Դե ինչ, ՙհայի ետին խելքով՚ փայլում են գործնականում բոլոր հայերը, այդ թվում` անգամ ՀԱԿ-ի անդամ լինելու դժբախտություն ունեցողները: Բայց տվյալ դեպքում զարմանալիորեն հաստատվեց այն, որ խորամանկ աղվեսը երկու թաթով է թակարդն ընկնում:
Շարունակելով ընտրությունների հետ կապված զարմանալի իրադարձությունները` պետք է գոհունակությամբ նշենք, որ ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ նախաձեռնությամբ ԱԺ նախաձեռնություն է ներկայացվելու, որպեսզի քվեաթերթիկներում կրկին վերականգնվի ՙբոլորին դեմ՚ տողը: Դե ինչ, անշուշտ, դա ճիշտ էր, քանզի բոլորին դեմ քվեարկողները հիմա հարկադրաբար անվավեր էին սարքում քվեաթերթիկները: Եվ ՙՖեյսբուքում՚ շրջում են քվեաթերթիկների նկարներ, ուր ընտրողը ավելացրել է լրացուցիչ տող, որպեսզի քվեարկի Չաք Նորիսի կամ Սկառլետ Յոհանսոնի օգտին: Դե լավ է, գոնե Բեն Լադենի օգտին չեն քվեարկել:
Վերադառնալով Հաղթանակի տոնին` պետք է զարմանքով ու զայրութով նշենք, որ մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ինչ-որ վիժվածքներ կենտրոնական փողոցներից մեկում ասֆալտին նկարել էին ԱԴՐԲԵՋԱՆԻ դրոշը: Անշուշտ, առաջին իսկ նկատող վարորդը իր ավտոմեքենայով ծածկեց այդ խայտառակությունը, միանգամից մարդիկ բերեցին սպիտակ ներկ եւ անհետացրին այդ գարշանքը, սակայն ամենազարմանալին այն է, որ կարող են գտնվել հայկական ազգանուններով թափթփուկներ, որ փորձում են պղծել մեր հաղթանակի տոնը: Չնայած ինչո±ւ զարմանանք, օրինակ` Վանյանի պես կերպարները մինչեւ հիմա ազատության մեջ են շրջում:
Մայիսի 8-ի առավոտյան էլ մի բավականին սովորական կրիմինալ միջադեպ է եղել մայրաքաղաքում` երկու երիտասարդներ հրկիզել են DIY ակումբը: Դե, արտասովոր ոչինչ չկա, ժամանակ առ ժամանակ զվարճավայրերի հրկիզումներ պատահում են, սովորական հանցագործություն է: Բայց արի ու տես, որ մեկ տասնյակից ավել գրանտածիծ հ/կ-ներ դատապարտող հայտարարություն են տարածել, ուր հրկիզողներին անվանում են ֆաշիստ, ֆանատիկոս, այլամերժ եւ այլն: Ու, ըստ հայտարարության հեղինակների. ՙԱյս նույն երիտասարդները նման քայլեր են կատարել նաեւ Երեւանի այլ ակումբներում, որոնք, ըստ իրենց` բազմազանության ու բազմամշակութայնության կողմնակից են՚: Բայց որ նայում ես ցանկը... Գոմիկների մոլի պաշտպան ՙՀանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք՚ եւ ՙԿանանց ռեսուրսային կենտրոնն՚ են առաջին ու երկրորդ ստորագրողները: Դե, որ սրանք այդպիսի հայտարարություն չտարածեին, հո չէի±նք իմանա, որ սույն ակումբը միգուցե ինչ-որ այլանդակ տեսակի ներկայացուցիչների որջ է: Դե ինչ, հուսանք, որ ոստիկանությունը տուրք չի տա գրանտածիծների ճնշումներին, եւ դա կհետաքննի հենց այնպես, ինչպես դա կա` սովորական կենցաղային հանցագործություն:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ