Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

Արխիվ 12-16


ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

Հանրապետության այրերի ՙՀավատանք, որ փոխենք՚ կարգախոսի առաջին խնդրանք-պահանջը հայ հասարակությունը բավարարեց ավելի, քան հստակ: Եկավ պահը այդ կարգախոսի հիմնական` ՙփոխենք՚ դրույթի իրականացման գործընթացը սկսելուն: Մեզանում ՙփոխենք՚ հասկացությունը առաջին հերթին արտահայտված է արդարության վերականգնումով, ինչին առայժմ խանգարում է համատարած կոռուպցիան, որը, գաղտնիք չէ, սկսվում եւ ավարտվում է դատաիրավական համակարգում:
ՙԱնկախ դատարան՚ ձեւավորելու խնդիրն այս առումով առաջնայինն է, գործնական քայլեր կատարելը` ավելի, քան արդիական: Սակայն ենթադրել, թե երկու տասնյակ տարուց ավելի խորագույն կոռուպցիայի ճիրաններում գտնվող այն դատավորները, որոնց ՙմեղքերը՚ անջնջելիորեն փաստված են օրինական ուժ ստացած դատական ակտերում, կարող են վայրկենական անկախանալ առանց որեւէ երաշխիքների` կլիներ միամտություն: Հավանաբար, դա գիտակցելով, այսօր ՙթարմություն՚ է տրվել ՙհամաներման՚ գաղափարին, ըստ որի` անցյալի մեղքերն այլեւս առիթ չեն հանդիսանա` քրեական կամ այլ պատասխանատվության ենթարկելու դատավորներին:
Անվերապահորեն ներել:
Այլ տարբերակ չկա, եթե, իհարկե, Հայաստանը դատավորներ չներմուծի այլ մոլորակներից:
Ներել, բայց ոչ անվերապահորեն: ՙՆերման՚ պետք է արժանանան բացառապես այն դատավորները, ովքեր կհամարեն, որ ունեն դրա կարիքը:
Ինքնախոստովանություն: Միանշանակ` այո: Ժողովուրդը դա կհամարի ՙվախ չափել՚ եւ, միգուցե, բարոյական ինչ-որ փոխհատուցում…
Անշուշտ, քիչ չեն լինի օրենքի ծառաներ, որոնց խիղճը մաքուր է, եւ, ներման կարիք չունենալով, նրանք չեն ցանկանա ընդգրկվել ՙհամաներվածների՚ ցուցակում: Սակայն այդպիսիների ՙմաքրամաքուր՚ լինելու փաստն արձանագրելը կամ հերքելը` դժվար խնդիր չի լինի, իսկ պատիժը հերքման դեպքում` անխուսափելի, խստագույն եւ անչափ արդյունավետ…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ