Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ԱՐԱԳ ՙԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ՚

Արխիվ 12-16


ԱՐԱԳ ՙԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ՚

Ըստ ՀՀՈ տեղեկատվության` ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 8-ին` ժ. 5:00-ի սահմաններում, եղբայրներ` 20-ամյա Արամեն եւ 19-ամյա Համբիկը  կոտրել էին ՙՄեյդ Հենդ Մեյդ՚ ՍՊԸ  ՙԴիայվայ՚ ակումբի  պատուհանի ապակին եւ նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել ներս ու բաց կրակով հրկիզել շինությունը: Հաջորդ իսկ օրը չարագործ եղբայրները  Ամիրյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկվել բաժին:   
Ոստիկանության այդ զուսպ տեղեկատվությանը նախորդել էին լրատվական միջոցների տեղեկություններն այն մասին, որ ՙՄայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող ՙDIY փաբը՚: Ակումբի տնօրեններից Նարինե Քեշիշյանի համոզմամբ, պայթեցնողները 4-5 երիտասարդներ են եղել` 20-22 տարեկան, ովքեր պարբերաբար կոնֆլիկտի մեջ են մտել սեփականատերերի հետ՚: Ըստ Նարինեի, այդ փաստը տեսագրության տեսքով ՙարձանագրվել էր նաեւ կողքի խանութի տեսախցիկներով, որոնք ՙֆիքսել են, թե ինչպես 4-5 երիտասարդներ ջարդել են պատուհանները, ինչ-որ բան լցրել եւ միանգամից փախել, իսկ ակումբը պայթել է՚:
Ավելին, Նարինե Քեշիշյանը լրագրողին հայտնել էր հավելյալ մանրամասներ, ըստ որոնց` երիտասարդներն այդ շրջապատի մարդիկ չեն, հաճախորդներ չեն եւ իրենց հետ ոչ մի կապ չունեն: Նա հավելել էր. ՙՄենք իրենց ճանաչում ենք, որովհետեւ իրենք մի քանի անգամ մեր հետ կոնֆլիկտի մեջ են մտել, այսինքն` ակումբի առաջ թքում էին գետնին, հետ էին տալիս, դրանք այն մարդիկ են, ովքեր իրենցից բացի` ոչ մեկին չեն ընդունում, կարելի է ասել չուզողներ, թշնամի, ֆաշիստական ինչ-որ բաներ ունեն իրենց մեջ, մի քանի անգամ տարբեր տեղեր մտել են, խփել են, ջարդել-փշրել՚:
Այս գործով մնում է ՙընդամենը՚ պարզել, թե քանի ՙֆաշիստներ՚ են հրկիզել ՙփաբը՚:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ