Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ԵՎՐՈՊԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՀՀԿ-Ի ՀԱՂԹԱՆԱԿԸ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՊԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՀՀԿ-Ի ՀԱՂԹԱՆԱԿԸ

ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է.
-Ձերդ գերազանցություն, ցավով տեղեկացա մայիսի 4-ին ՀՀԿ հանրահավաքի ժամանակ Երեւանում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որի հետեւանքով մարդիկ տուժեցին:  
Ընդունեք իմ կարեկցանքը եւ պատրաստակամությունը` կատարվածի հետեւանքները հաղթահարելու առնչությամբ: Մենք աղոթում ենք տուժածների համար եւ մեր աջակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին եւ մտերիմներին:
Չնայած այդ ցավալի միջադեպին` Ձեր կուսակցությունը ընտրությունների արդյունքում գերազանց հաջողություն է արձանագրել: Ավելին` Հայաստանի Հանրապետությունում 2012-ի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հիմնականում ազատ եւ արդար են համարվել, դրանք անցել են բարեփոխված իրավական հիմքով, կազմակերպվել են համընդհանուր արհեստավարժ եւ թափանցիկ միջավայրում, նախքան ընտրությունների օրը:
Օգտվելով առիթից` ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքներն ուղղել Ձեզ:
Շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ջանքերի առթիվ, որոնք նպաստել են այդ ամենին:
Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների բարելավման շրջանակ չկա, քանի որ ընտրությունների օրը եղել են որոշ խնդիրներ` նոր կանոնների կիրառման հետ կապված:
Ուստի, ես կցանկանայի մեծապես խրախուսել Ձեզ, ձեր կառավարությանն ու ՀՀԿ-ին, որպեսզի շարունակեք աշխատել ընտրական գործընթացը, հետեւաբար, երկրում ժողովրդավարությունը բարելավելու ուղղությամբ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ