Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՙ ՖՈՒՏԲՈԼ+ՍԵՔՍ

Արխիվ 12-16

ՙՙ ՖՈՒՏԲՈԼ+ՍԵՔՍ

Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնությանը ակտիվորեն պատրաստվում է առանց բացառության ամբողջ Ուկրաինան: Կիեւի ՙԲորիսպոլ՚ օդանավակայանում ֆուտբոլի հյուրերին բաժանում են ինտիմ ծառայությունների հասցեների գովազդներ:
Բուկլետների շնորհիվ տուրիստները ոչ միայն կարող են հեշտությամբ տեղաշարժվել քաղաքում, այլեւ տեղեկություն ստանալ մարմնավաճառների մասին: Բուկլետների վրա կան աղջիկների կիսամերկ լուսանկարներ, ինչպես նաեւ առաջարկվող ՙհաճելի՚ ծառայությունների ցանկը: Ուկրաինացիները վստահ են, որ ազգային գեղեցկուհիների նախաձեռնության արդյունքում կխթանվի նաեւ հյուրանոցների տերերի եւ տաքսիների վարորդների բիզնեսը:


ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԶՎԱՐՃԱՎԱՅՐՈՒՄ

Հայաստանի Սպիտակ քաղաքից Ղրիմ մեկնած 24-ամյա  մի երիտասարդ տրավմատիկ ատրճանակից կրակել էր իր քունքին: Ինքնասպանության վայր էր ընտրվել Յալթայի բազմամարդ փողոցներից մեկում գտնվող ՙՄայամի՚ սրճարանը: Փամփուշտը թափանցել էր տղամարդու գանգը, սակայն չէր սպանել նրան: Կոմայի մեջ գտնվող երիտասարդ հայի կյանքը փորձում են փրկել Լիվադիայի հիվանդանոցում:


ՄԱՀԱԲԵՐ ՀԵՌԱԽՈՍԸ

Մոսկվայում երիտասարդ կինը կայծակի հարվածի զոհ է դարձել: Ըստ նախաքննության, 25-ամյա երիտասարդ կինն ու նրա ամուսինը չեն հասցրել պատսպարվել ամպրոպից եւ կայծակի հարվածի տակ են ընկել: Երկնային կրակը ՙհրապուրվել՚ էր կնոջ ականջին դրված բջջային հեռախոսով: Ամուսինը փորձել էր փրկել կնոջը, հասցրել էր նրան մոտակա բժշկական կենտրոն, սակայն բժիշկներն արդեն արձանագրել են կնոջ մահը:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ