Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ԱՐԴԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՙԱՐԴԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Երեւանի թիվ 12/33 ընտրատեղամասի մոտ բռնության էր ենթարկվել ՙԱզատություն՚ ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը: Ըստ Է. Չիլինգարյանի`  ՙդպրոցի հենց դարպասների մոտ՚ ինքը մոտեցել էր  89 համարի երթուղային մի տաքսու եւ վարորդին հարցրել, թե սա վերջին կանգառն է եւ ուր է գնում: Լրագրողին պատասխանել են, որ ավտոմեքենան գծի մեջ չէ ու պատվիրված է: Ընտրատեղամասի մոտ խմբված էին երիտասարդներ, որոնց լրագրողը ցանկացել էր տեսանկարահանել ընտրատեղամասի ֆոնի վրա: Ոստիկանությունում Է. Չիլինգարյանը հայտնել էր, որ` ՙԿադրի մեջ ընկած երիտասարդներից մեկն առանց զգուշացնելու մոտեցել ու հարվածել էր իմ հենց այն ձեռքին, որում գտնվում էր տեսախցիկը: Տեսախցիկն ընկել էր ասֆալտին: Մինչեւ ես ուշքի կգայի, եկավ հարվածեց երկրորդ անգամ, հետո որ սկսեցի գոռգոռալ, ուզում էին ձեռքիս կամերան վերցնել, չիպն էին ուզում հանել, քաշքշոց եղավ ու մի կերպ կամերաս վերցրեցի՚:
Մեկ կնոջ եւ մի խումբ երիտասարդների միջեւ ընթացած ՙհերոսամարտի՚ մանրամասների պարզաբանմամբ սկսել է զբաղվել ոստիկանությունը` հարուցված քրեական գործի սահմաններում: Պարզվել է օրինախախտի անձը` Վարդանը:

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՄԵԾ ԹԱՓՈՎ

Մայրաքաղաքի գլխավոր հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի` ՙԴյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը՚ 1-ին մասի հատկանիշներով: Միաժամանակ, ըստ ՀՀՈ լրատվական ծառայության, քննչական մարմնի կողմից շարունակվում են ստուգվել այլ վարկածներ եւս: Ներկա պահին հարցաքննված է 150 վկա, տուժողների կարգավիճակում են` 118 անձ: Նշանակված են մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստանալուց հետո լրագրողները, հետեւաբար եւ հանրությունը կտեղեկացվի պատահարի պատճառների ու մեղավորների մասին:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ