Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ ԲՀԿ-Ն ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ՀԻՆ ՊԱՐՏՔՆ ԷՐ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ ԲՀԿ-Ն ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ՀԻՆ ՊԱՐՏՔՆ ԷՐ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ

Թիվ 26 ընտրատարածքում, որն ընդգրկում է Չարենցավան եւ Եղվարդ քաղաքները` իրենց հարակից գյուղերով, ընտրապայքարն իր հանգուցալուծմանն է մոտենում հետեւյալ կերպ. եթե ՀԱԿ-ը ներկայացնող Լեւիկ Խաչատրյանին Չարենցավանի կինոթատրոնի հարակից ՙէշակ մեյդան՚ կոչվող հրապարակից սուլոցներով դուրս են հրավիրել, ապա պատգամավոր դառնալու ամենամեծ հնարավորություններ ունեցող անկուսակցական, Արցախյան պատերազմի մասնակից Խաչիկ Ավետիսյանին ընտրատարածքի բոլոր համայնքներում շատ ջերմ են ընդունում: Իսկ մյուս  երկու թեկնածուների` ՕԵԿ-ական Տիգրան Ղալեչյանի եւ ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանի ¥ՙՇշի Մելո՚¤ ներկայացուցիչները, ըստ տարածված լուրերի, շրջելով ընտրողների բնակարանները, իրենց թեկնածուին ընտրելու դեպքում  դրամ և զանազան հեռախոսաջեմային այլ միջոցներ են խոստանում: Ի դեպ ՙՇշի Մելոն՚, ով, չգիտես ինչ ֆոկուսի օգնությամբ, կկվի  նման հայտնվել էր 26 ընտրատարածքում` ՀՀԿ-ի հովանու ներքո, գժտվել է ՀՀԿ-ի հետ եւ կորցնելով նրա հովանավորությունը` կրկին ապավինել է հարազատ ԲՀԿ-ին, որն էլ, ըստ լուրերի` մայիսի 2-ի երեկոյան ձեռնամուխ է եղել Չարենցավանում  15000 դրամ  ընտրակաշառքի բաժանելուն, ինչին հետեւել է որոշ ՙէնտուզիաստների՚ ոստիկանական բաժնում հայտնվելը: Սակայն, շատ չանցած,  նրանք հայտնվել են ազատության մեջ, երեւի նրանց հաջողվել է օրինապահներին համոզել, թե ընտրողներին իրենցից վերցրած հին պարտքն են վերադարձրել:

Դ. ԱԹՈՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ