Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ՙՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ-ՀԱՄԵՐԳՈՎ

Արխիվ 12-16


ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ
ԱՄՓՈՓՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ-ՀԱՄԵՐԳՈՎ


Ըստ որոշ լրատվամիջոցների, Հանրապետական կուսակցությունն այսօր Հանրապետության հրապարակում նախատեսել է տասներկու ժամ տեւողությամբ համերգ-քարոզարշավ: Երբ մենք փորձեցինք պարզել, թե իրականում ինչ է տեղի ունենալու, եւ տասներկու ժամերի ընթացքում ինչ է ներկայացվելու, ՀՀԿ նախընտրական շտաբից նախ հերքեցին տասներկուժամյա միջոցառման լուրը, ապա հավելեցին, որ պարզապես իրազեկումն է այդպես տրվում, բայց միջոցառումը սկսվելու է ժամը 18:00-ին:
Իսկ ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՑ տեղեկացանք. ՙԲնականաբար, այսօր ամփոփվում է նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում նախատեսվում է նաեւ Հանրապետական կուսակցության նախագահի ելույթը:
Իսկ համերգին կմասնակցեն Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը եւ հանրապետության այն երգիչ-երգչուհիները, ովքեր այս ամբողջ  նախընտրական ընթացքում ուղեկցում էին մեզ: Շոու-բիզնեսի այն մեծամասնությունը, որը մարզերում, համայնքներում մեզ հետ մասնակցել է հանդիպումներին եւ իր մասնակցությունն ունեցել համերգներին: Համերգը կվարեն Նազենի Հովհաննիսյանն ու Սամվել Գրիգորյանը, Արմեն Պետրոսյանն ու Ֆելիքս Խաչատրյանը: Եվ, բնականաբար, այսօր օգտագործվելու են ձայնալուսային եւ հրավառության բոլոր տեխնիկական միջոցները՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ