Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ՙՙՙՙԻՆՉՔԱՆ ԷԼ ԼՈՆԴՈՆՆԵՐՈՒՄ ՔԱՐՇ ԳԱՍ, ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ՍՏԱՆԱՍ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՆՈՒՅՆ ՙԱԲԻԺՆԻԿՆ՚ ԵՍ ՄՆԱԼՈՒ՚

Արխիվ 12-16

ՙԻՆՉՔԱՆ ԷԼ ԼՈՆԴՈՆՆԵՐՈՒՄ ՔԱՐՇ ԳԱՍ, ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ
ԴԱՍԵՐ ՍՏԱՆԱՍ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՆՈՒՅՆ ՙԱԲԻԺՆԻԿՆ՚ ԵՍ ՄՆԱԼՈՒ՚


Ինչպես հայտնի է, ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպիկ Սաֆարյանը հրապարակավ անպարկեշտ արտահայտվել էր Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի եւ Հայկ Բաբուխանյանի հասցեին: Մեկնաբանության ակնկալիքով դիմեցինք ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության փոխնախագահ, պատգամավորության թեկնածու ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԻՆ, ով իր մեկնաբանությունը տվեց Ս. Սաֆարյանին ուղղված հորդորի տեսքով.
-Ա°յ օտարածին,  որդը խփած  գետնախնձոր, դու  անգամ  իսկ  աթոռակին (տաբուրետկին)  կանգնես, էլի  ընկածի  տպավորություն ես թողնելու: Վերջին  շրջանում ուշագրավ մի երեւույթ է  նշմարվում.  ցանկացած չկայացած արարած, ում ներկայիս դասականներն ՙաբիժնիկ՚  են որակում, սեփական  տարրի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով դիմում է պոռնկության պես հնագույն մի նողկալի հնարքի` շառի, այն է` պիտակավորում է ժողովրդի կողմից ընդունված եւ հարգված քաղաքական գործիչներին: Հաշվարկը պարզ է` նրա բարբաջանքը կարդացող մարդիկ իրենց զայրույթը անտարակույս կբարձրաձայնեն` խորհելով ոչ այնքան ստյոպիկ սաֆարյանի մասին, որքան բնության չար կատակների աղետալի հետեւանքների շուրջ: Ակամայից ցանկություն է առաջանում ստյոպիկի նման թշվառներին օգնության ձեռք մեկնել եւ մեծավարի հորդորել. գիտցի°ր որդիս, ինչքան էլ լոնդոններում քարշ գաս, լրտեսության դասեր ստանաս, միեւնույն է, նույն ՙաբիժնիկն՚ ես մնալու` ընկած մարդու տպավորություն ես թողնելու, որն ինչքան էլ վեր-վեր թռչի, միեւնույն է, լավագույն դեպքում հասնելու է Խոսրով Հարությունյանի, Հայկ Բաբուխանյանի, Արտաշես Գեղամյանի գոտկատեղից էլ մի փոքր ցածր մակարդակի: Խորհի°ր, աղավնյակս, միգուցե դրանում ինչ-որ թաքնված իմաստ կա կամ քո ապագայի ուղեցույց, էլ չենք ասում` ի վերուստ տրված գործնական առաջարկ: Հիշիր արջի քոթոթների հիմնական զբաղմունքի մասին, երբ արջը քնած է լինում: Բայց բոլոր դեպքերում շատ չոգեւորվես, վայն էն ա` արջը զարթնեց, արդեն շեֆիդ պարապ բարեւներն էլ քեզ չեն փրկի: Խաղաղվի°ր, ստյոպիկ, սպանիր միջիդ հրաբուխը, որովհետեւ դրանից կրակ չի ժայթքում, այլ ընդամենը գարշահոտություն:


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂԱԾ ՄԱՅԻՍԻ ՄԵԿ ԽԱՂԱՆ

Թե ինչպես տոնեց ՀՅԴ-ն Մայիսի 1-ը, նույնքան դժվար էր պարզել, որքան նախորդ օրերին փորձում էինք պարզել, թե ինչպես է տոնելու: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, թեեւ մայիսմեկյան տոնը սկսեց լրագրողների հետ հանդիպմամբ, բայց բոլորովին հանդիպման ժամանակ չանդրադարձավ տոնին, միայն վերջում ցավով համաձայնելով, որ  ամենաաշխատավորները լրագրողներն են շնորհավորեց ներկաներին: Մայիսի 1-ինª երեկոյան, նույն խմբակցության քարտուղար ԱՐՏՈՒՇ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ հետ կապ հաստատելովª ոչինչ չպարզեցինք. ՙԵս հիմա կտրված եմ այդ ամենից ու չգիտեմ այսօր ինչ միջոցառումներ են եղել՚: Իսկ մյուս քաջատեղյակ ՀՅԴ անդամներին այդպես էլ չհաջողվեց գտնել, դե պարզ է, ընտրարշավի վերջին ՙչալաղաջ՚ օրերը թողած ո±ւմ էր պետք Մայիսի 1-ը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ