Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ՙԱՐՄԵՆԱԼԻ՚ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԴԻՎԱՆ ԲԱՇՈՒՆ

Արխիվ 12-16


ՙԱՐՄԵՆԱԼԻ՚ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԴԻՎԱՆ ԲԱՇՈՒՆ

ՙԻրավունք՚ թերթը բազմիցս անդրադարձել է Երեւանի Ալյումինի գործարանում տեղի ունեցող աշխատանքային իրավունքների խախտումներին, որտեղ վնասակարության դիմաց տրվող աշխատավարձը չի վճարվում բանվորներին:

Այս առիթով ՙԱրմենալ՚ գործարանը, որը պատկանում է ՌԴ ներկայացուցիչներին, երկու տարի առաջ կրկին անգամ կանգնել էր այս փաստի առաջ` չվճարելով 117 բանվորներին հասանելիք գումարը, որի կապակցությամբ բանվորները դիմեցին դատարան եւ ստացան իրենց հասանելիք գումարները: Իսկ երկու ամիս առաջ, նույն գործարանի այլ 100 բանվորներ դիմել էին խմբագրություն եւ հայտնում, որ կրկին չեն վճարում իրենց հասանելիք գումարները, որի կապակցությամբ նրանք դիմել են ՙԼեւ գրուպ՚ իրավատնտեսագիտական ընկերությանը` հարցին լուծում տալու համար: Այս կապակցությամբ մենք դիմեցինք գործարանի լրատվական ծառայությանը, որտեղից մեզ հայտնեցին, որ նման բան գոյություն չունի, եւ որ գործարանը այդ պարտքերը վաղուց է փակել, իսկ թե ինչու են այդ 100 բանվորները բողոքում, նրանց համար պարզ չէ:
Իսկ օրերս պարզ դարձավ, որ ՙԱրմենալի՚ բանվորներն արդեն իսկ դիմել են Երեւանի Քանաքեռ-Զեյթուն իրավասության դատարան` իրենց աշխատանքային իրավունքները խախտվելու կապակցությամբ, որի դատական նիստը կկայանա սույն թվականի մայիսի 3-ին` ժամը 14:00-ին:
Դե ինչ, հուսանք, որ գործարանի տնօրինությունը գոնե այս անգամ կհասկանա, որ բանվորի հալալ քրտինքի դիմաց պետք է վճարել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ