Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Զարուհի Փոստանջյանը հաստատե՞լ է, որ աղանդավորները սատարում են «Ժառանգությանը»

Արխիվ 12-16

Զարուհի Փոստանջյանը հաստատե՞լ է,

որ աղանդավորները սատարում են «Ժառանգությանը»

Ինչպես հաղորդում է http://www.blognews.am կայքը` «Օրերս Hayeli.am կայքում մի հոդված էր տպագրվել, որում մասնավորապես նշվում էր, որ Հայաստանում նախընտրական սոցհարցումներ իրականացնող ընկերություններից իմացել են, որ Հայաստանում գործող կրոնական կազմակերպություններից երկուսը՝ «Կյանքի խոսք» և «Ավետարանչական» եկեղեցիերը այս ընտրություններին սատարելու են «Ժառանգություն» կուսակցությանը: Հոդվածում նշվում էր, որ կառույցները ոգեշնչվել են հատկապես Զարուհի Փոստանջյանի կերպարով՝ մարտնչող, պայքարող և ուժեղ կնոջ, ինչը բավական մոտ է այս կազմակերպության դավանանքին: Հեղինակը նաև ոչ բացահայտ ակնարկվում էր Փոստանջյանի աղանդավոր լինելու մասին»: Samo Fant անունով բլոգերը այդ նյութում պնդում է. «Ինձ հետ զրույցում Փոստանջյանը նշեց, որ Ժառանգությունը մարդու իրավունքներն ու ազատությունները հարգող քաղաքական ուժ է և գուցե դա է պատճառը, որ այդ կառույցները սատարում են ժառանգությանը, իսկ ինքը Հայ Առաքելական Եկեղեցուց բացի այլ եկեղեցի չի ճանաչում»:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/permalink.php?story_fbid=157687727692691&id=100003543933915

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ