Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ` ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Արխիվ 12-16
ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ`
ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻՆ


ԼԳԵՊ-ին` ԼԳԵՊ-ություն:


% % %
ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ ԴԱԺԱՆ ՕՐԵՐ

Ըստ Արմավիրի ընտրողների` Ճոյտի սեւ քարոզարշավը նրան կրկին կտանի գերեզմանաթերապիայի դուռը:




 

 

% % %
ՆՈՍՏԱԼԳԻԱ-1
(ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ`
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ)


Գնացեք հարեւաններից եւ այլ կուսակցություններից մուրաբա եւ 5000 դրամ ուզեք, եկեք ՀԱԿ-ին ընտրեք:


% % %
ՆՈՍՏԱԼԳԻԱ-2
(ՀՅԴ-Ն ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)


Կոալիցիա, միայն հաճելի հուշեր:


% % %
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ`
ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԻՆ
(Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐՋԻՆԻՍ
ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ՚ ՄԻԱՅՆ ԲՐԵՆԴՆ Է ՄՆԱՑԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ)


Եթե ՙԺառանգությունից՚ միայն բրենդն է մնացել, ապա Դաշնակցությունից միայն կաշին ու կոտոշները:



ՊԱՎԼԻԿ ՄՈՐՈԶՈՎԻ ՀԵՏՆՈՐԴԸ


ՙՄոսֆիլմը՚ Վարդան Օսկանյանին հրավիրում է նկարահանվել ՙՀեղափոխությամբ ծնվածը՚ ֆիլմում` Պավել Կարչագինին մարմնավորելու նպատակով:


% % %
ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ`
ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
(ՎԵՐՋԻՆԻՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)


Հրազդանն ու ԱԺ-ն մանուկների տեղ չի, գնա տրանսպորտի նախարարությունում խաղա:


% % %
ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ
ՎԱՐԱԿԻՉ Է


Ըստ ԿԸՀ-ի նախընտրական քարոզարշավի` սկզբից վարակիչ դրսեւորումներ են ամենուրեք ի հայտ գալիս, թեկնածուների պլակատները իրար վրա են կպցնում:


% % %
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ  ԿՈԶԼԵՎԻՉՆԵՐԸ
(ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓՈՂԵՐԸ ԲԱԺԱՆԵԼԻՍ` ՙՈՍԿԵ ՀՈՐԹԸ՚ ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)


Րաֆֆի. սա ինձ, սա քեզ, սա Լեւոն Հակոբիչին, Քոքոբելյանին, բա Օսկանյանի±ն...

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ