Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ՙՙԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16


ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ

Ցեղասպանության թեմայով զրուցեցինք նաեւ Հայաստանում հրեական համայնքի ղեկավար ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻ հետ:
-Ըստ Ձեզ, Թուրքիան երբեւէ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:


- Դա բացառվում է, որովհետեւ նրանք այնպիսի դիրք են ընդունել, որ նույնիսկ աշխարհի իրենց ընկերներին են կորցնում: Չեմ կարծում, որ Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը, չնայած պետք է դրան ձգտել, ջանք ու եռանդ պետք է չխնայել, որ դա տեղի ունենա: Ոչ մի րոպե  չպետք է հանգիստ մնալ, առանց այն էլ հայերն արդեն բավական ժամանակ են կորցրել  խորհրդային շրջանում:
- Իսկ երբ ամբողջ աշխարհը, այդ թվում` Թուրքիան, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա ի±նչ կտա Հայաստանին:
- Առաջին հերթին` բարոյապես կբավարարի մարդկանց, ուժ կտա մարդկանց հավատալ, որ աշխարհը ճանաչում է այդ ամենը, իսկ ցանկացած ցավակցություն թեթեւացնում է ցավը: Կարեւորը ոչ թե զուտ ճանաչման պահն է, այլ հետեւանքները հետագայում ընդունելն է: Այսինքն` վերադարձնելը մարդկանց կորցրածը, դա լինի հող կամ մեկ ուրիշ փոխհատուցում: Բայց դա հեռանկար է, եւ ես կարծում եմ, որ այս պահին ամենագլխավորն այն է, որ հայերը զգան, որ իրենց ցավակցում են, առաջին հերթին, իհարկե, Թուրքիան:
- Ասում են, որ Իսրայելի ժողովուրդը, բացի Հոլոքոստից, այլ ցեղասպանություն չի ընդունում, այդ թվում` հայերինը: Դա իրո±ք այդպես է:
- Ասեմ, որ դա բացարձականապես ճշմարիտ տեղեկատվություն չէ: Մարդիկ ճանաչում են: Գիտեք, որ Իսրայելում այդ թեմայի շուրջ քննարկումներն ակտիվանում են, ու պետք է դա ավելի շատ պրոպագանդվի, դրա մասին ավելի շատ խոսվի, ավելի շատ տեղեկատություն տրվի: Եվ հնարավոր չէ, որ Իսրայելը չի ճանաչի: Դա նաեւ տարբեր քաղաքական կառույցների կարծիք է, եւ ամբողջությամբ ժողովուրդը, անշուշտ, պատրաստ է Ցեղասպանության ճանաչմանը: Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը չի կարելի համեմատել կամ էլ հակադրել, դրանք երկուսն էլ ցավ են, ողբերգություն, երկու ժողովուրդների ցեղասպանություններ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ