Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ԱԽԱԼՑԽԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Արխիվ 12-16
ԹԵՄԱ

ԱԽԱԼՑԽԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Ապրիլի 23-ին Ախալցխայի Ռեսուրս կենտրոն էին հրավիրվել Ախալցխայի բոլոր հայկական գյուղերի ու քաղաքի դպրոցների տնօրենները: Ռեսուրս կենտրոն ժամանած տնօրեններին խստիվ արգելեն են դասերի ընթացքում մասնակցել ապրիլ 24-ի ցեղասպանության հոգեհանգստյան պատարագին եւ սգո միջոցառումներին, որոնց նախորդ տարիներին առանց որեւէ խոչընդոտների մասնակցում էին:
Ընդամենը մի քանի օր առաջ Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան հանրային դպրոցի մի քանի ուսուցչուհի տնօրինության համաձայնությամբ դիմել էին Ախալցխայի քաղաքապետարանին խնդրելով, որպեսզի ինչպես միշտ այս տարի եւս մասնակցեն քաղաքում կազմակերպվելիք Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին, եւ խնդիրներ չէին եղել, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ...
Հարկ է նաեւ նշել, որ անկախ Վրաստանի գոյության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Ջավախքում դպրոցներին արգելում են մասնակցել Մեծ եղեռնի զոհերին նվիրված եկեղեցու հոգեհանգստյան պատարագին եւ միջոցառումներին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ