Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ՙԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է

Արխիվ 12-16
ԹԵՄԱ

ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կարեն Եսայանի սպանությունը դեռեւս շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Շարունակվում են փաստի շուրջ տարբեր վարկածներ, խոսակցություններ պտտվել, իսկ դա, բնական է, նախընտրական շրջանի լարվածությունն է°լ ավելի է սրում:
Ըստ շրջանառվող լուրերի, սպանությունը հնարավորինս քաղաքականացնելուց զերծ պահելու, նախընտրական թեժ կրքերն ավելի չբորբոքելու որոշում է կայացվել, ըստ որի` դեպքի հետ առնչվող կողմերը պետք է զերծ մնան ավելորդ քայլերից, իսկ իրավապահ մարմինները հնարավորինս զուսպ ինֆորմացիա տրամադրեն գործի վերաբերյալ:
Սպանության փաստի շուրջ նոր մանրամասներ իմանալու ակնկալիքով դիմեցինք ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղից մեզ տեղեկացրին.
- Գործի վերաբերյալ նոր մանրամասներ չկան: Կարող ենք միայն ասել, որ գործը տեղափոխվել է Քննչական գլխավոր վարչության վարույթ, որտեղ էլ կատարվում է նախաքննություն:
Քննչական գլխավոր վարչությունը եւս, շեշտելով նախաքննության գաղտնիության անհրաժեշտությունը, իր հերթին է զերծ մնում մեկնաբանություններից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ