ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16| ԲԱՄԲԱՍԱՆՔ |
Շրջանառվող լուրերի համաձայն ռուսաստանաբնակ մի շարք խոշոր գործարարներ, այդ թվում Ռուսահայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այս օրերին բավականին ակտիվ կերպով ներգրավված է առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին: Նույն աղբյուրները ընդգծում են նաեւ, որ հիշյալ գործարարների անձնական նախաձեռնությունից զատ այս գործում նրանց համար խթան է հանդիսացել ՌԴ բարձրաստիճան ղեկավարության եւ, ասում են, անձամբ ՌԴ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի, այսպես ասած, հորդորները: Աղբյուրները նշում են նաեւ, որ արդյունքում ակնկալվում են ապահովել ոչ միայն ՌԴ-ում երկար կամ կարճ ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացիների, այլ նաեւ նրանց հայաստանյան հարազատների ձայները, ինչը նախնական տվյալներով, կարող է հասնել մինչեւ 150-200 հազարի:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ