Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ԹՈՒՆԻՍԻ ԿԱՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ ԻՍԿ ՉԿԱՆ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԹՈՒՆԻՍԻ ԿԱՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ ԻՍԿ ՉԿԱՆ

Վերջերս Մալաթիա-Սեբաստիայում կայացած ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հանրահավաքի ժամանակ ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ տեղում գտնվող ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ որոշել է մեր երկրի ծառացած հարցերը լուծել արաբական մոտիվներով: Վերջինս այս մասին նշել է. ՙԲռնապետությունների տակ տասնամյակներ կքած ժողովուրդները Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, Լիբիայում կարողացան հասնել արմատական փոփոխությունների` առաջին հերթին կարողանալով հաղթահարել վախը: Մերը շատ ավելի հեշտ է. ընտրության օրը ընդամենը պետք է չվախենաք, որ եթե քվեարկեք ձեր խղճով, ձեզ կարող են պատժել կամ վնասել՚: Իսկ թե արդյո±ք Վարդան Օսկանյանի նման համեմատությունը կարելի է դրական օրինակ համարել Հայաստանի համար` պարզեցինք ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ  ՍԱՀԱԿՅԱՆԻՑ. ՙՊետք է ասեմ, որ արաբական երկրներում առնվազն վերջին 30-35 տարիներին իշխանափոխություն կամ որեւէ ընտրություն չի իրականացվել: Հատկապես այն արաբական երկրներում, որոնց մասին հիշատակել է Վարդան Օսկանյանը: Ասեմ, որ Թունիսի եւ Եգիպտոսի օրինակը Հայաստանի համար ամենալավ օրինակը չէ, համեմատելու եզրեր էլ չկան: Առավել եւս, որ  սոցիալական, կենցաղային, հասարակական եւ քաղաքացիական հասարակությունների առումով որեւէ ընդհանրություն, որեւէ կապ այդ պետությունների հետ Հայաստանը չունի: Եթե պետք է, կարող եմ հիշեցնել, որպեսզի մարդկանց հիշողությունը թարմացնեմ, որ մեզ մոտ իշխանությունը ընտրվում կամ ձեւավորվում է ընտրությունների միջոցով: Այսինքն` ժողովուրդն է տալիս իր քվեն: Իսկ արաբական երկրներում գիտեք, թե ընտրությունները ինչ կարգով եւ ինչ չափով են իրականացվում՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ