ՙՎԱՐՁՈՒ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՁԵՌՔԻՑ...
Արխիվ 12-16| ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ |
Ապրիլի 17-ին Ռուսաստանի Դաշնությունում սպանվել էր հայազգի գործարար Տիգրան Հովհաննիսյանը: Մոսկվայի Մարշալ Ժուկովի պողոտայի 19/1 շենքի վերելակի եւ սեփական բնակարանի շքամուտքի մոտ, առավոտյան ժամը 8-ին Հովհաննիսյանի դին հայտնաբերել էին հարեւանները: Գործարարը մահացել էր հրազենային երկու կրակոցից, որոնք ենթադրաբար արձակվել էին վարձու մարդասպանի կողմից:
ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 500.000.000
Կես միլիարդ ռուբլի գողանալու կասկածանքով ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության բարձրաստիճան երկու պաշտոնյաներ: Քրեական վարույթն իրականացնողների համոզմամբ այդ երկու անձով հանցագործների ցուցակը չի սահմանափակվի: Հիմքեր կան, որ 3 տարի շարունակ այդ ոլորտում գործել է հանցավոր խումբ: Կասկածյալներից մեկի ամառանոցը խուզարկելու արդյունքում հայտնաբերվել էր հրազեն:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ