Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Բոլորը հեռուստաեթերում տեսան, թե...

Արխիվ 12-16
ԶԱՐՄԱՆՔ

Բոլորը հեռուստաեթերում տեսան, թե ինչպիսի անհարմար վիճակ ստեղծվեց, երբ պարզվեց, որ Ճարտարապետների միության շենքում ինչ-որ աղանդ կանոնավոր անցկացնում էր իր հավաքները` 60 հազար դրամ վարձավճարի դիմաց: Եվ Շմավոն քահանա Ղեւոնդյանը իրավամբ կշտամբեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին, որ կրոնական որեւէ կառույցի հետ գործ ունենալիս կարելի էր մոտակա եկեղեցուց հենց պարզել` դա աղա±նդ է, թե± աղանդ չէ: Դե ինչ, զարմանալի էր, որ այդքան երկար ժամանակ Ճարտարապետների միության ղեկավարը կամ չգիտեր, կամ ձեւ էր անում, որ չգիտեր, որ իր տարածքում աղանդավորական կառույցն է ժողովներ անում: Բայց է°լ ավելի զարմանալի էր ասուլիսին ներկա գտնվող բանավեճի երրորդ մասնակցի` այսպես կոչված ՙիրավապաշտպան՚ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ագրեսիվ կեցվածքը: Նա, ո°չ ավել, ո°չ պակաս, հայտարարեց, որ ՙցանկացած նորմալ երկրում՚ Շմավոն քահանային կձերբակալեին ՙխտրականություն՚ քարոզելու համար: Այդքանը քիչ համարելով` նա նաեւ կոչ արեց աղանդավորներին, որպեսզի դահլիճներ չստանալու դեպքում դուրս գան փողոց, գնան Ազատության հրապարակ, եւ այնքան բողոքեն` մինչեւ ոստիկանությունը դահլիճատերերին ստիպի դահլիճ տրամադրել: Մնում է զարմանալ ու զարմանալ, թե ինչքան են լկտիացել տարատեսակ թափթփուկների պաշտպանները: Չէ, երեւի թե, իրոք, ժամանակն է առաջիկա մի քանի ամսվա ընթացքում հարմար պահ գտնել եւ ամբողջ հանրապետությունում պետական մակարդակով ՙսանիտարական օր՚ հայտարարել:
Մի զարմանալի հայտնագործություն` մեր երկրում քաղաքական գործիչները հարյուր հազարներով են: Եվ ՙհայտնագործության՚ հեղինակը ԼՏՊ-ի եղբորորդի ՏԻԳՐԱՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ է. ՙԵս 10-11 տարեկանից մեծացել եմ Ազատության հրապարակում, քաղաքականությունն ինձ համար առօրեական դպրոց է եղել: Վստահ եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ, ով այս տարիներին հրապարակում է եղել, կարող է ասել, որ ինքը քաղաքական գործիչ է, եւ կարող է այսօրվա պատգամավորներից լավ զբաղվել այդ գործով՚: Դե ինչ, ժամանակին Վանոն սկզբունք էր հռչակել, որ ամեն մի տղամարդ կյանքում գոնե մեկ անգամ պետք է նախարար լինի, իսկ Տիգրան Տեր-Պետրոսյանն էլ երեւի թե այն կարծիքին է, որ ամեն մի տղամարդ կյանքում մեկ անգամ պետք է պատգամավոր լինի: Մնում է դիմել գիտնականներին, որպեսզի ճար գտնեն եւ մեր հայրենակիցներին օժտեն այնպիսի երկարակյացությամբ, որպեսզի իրոք յուրաքանչյուր հայ տղամարդ հասցնի կատարել Վանո Սիրադեղյանի եւ Տիգրան Տեր-Պետրոսյանի պատգամները:
Մեզ անզարմանք չթողեց եւ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար, թունդ լոնդոնասեր ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ` հայտարարելով. ՙՐաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունը հանեց ոչ թե հօգուտ ՀԱԿ-ի թեկնածուի, այլ` ընդդիմադիր ձայների չտրոհման՚:  Զարմանալի է` այդ ի±նչ չտրոհման մասին է խոսքը, երբ ՀԱԿ-ը ամբողջ օրը նույն Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրում է իշխանություններին ծախված լինելու մեջ, իսկ ՙԺառանգությունն՚ էլ ՀԱԿ-ին է համարում գործարքային ընդդիմություն:
Օմբուդսմեն ունենք, աշխարհը չունի: ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ խորհուրդ է տալիս, թե ինչպես կարող են ընդդիմադիրները առավել արդյունավետ ընտրությունները ներկայացնել որպես կեղծված: Թեեւ ՙկյանքը նաեւ ցույց է տալիս, որ մեր դատարանների որոշումները Հայաստանում ոչ միայն անարդար են, այլեւ այդպիսին են ընկալվում քաղաքացիների համար՚, այնուամենայնիվ, ՙեթե ես լինեի քաղաքական որեւէ ուժի դերում, բացի այլ մեթոդներից` խաղաղ հավաքներ, երթեր, ցույցեր, միեւնույն է, այս դատական համակարգում կհավաքեի այն իրավական բազան, որը կօգնի, որպեսզի բողոքները լինեն արժանահավատ թե° հասարակության, թե° միջազգային կազմակերպությունների, եւ թե° մնացած բոլորի համար՚: Լավ, հասարակության եւ մյուսների պահը հասկացանք, բա միջազգային կազմակերպություննե±րը որ մեղքս էին: Մի±թե օմբուդսմենը ընդունելի է համարում խնդիրները լուծել ոչ թե երկրի ներսում, այլ միջազգային տարատեսակ կառույցներում երկրի դեմ մատնագրեր գրելով:
Դուք երբեւէ լսե±լ եք արժանապատիվ կաշառակերության մասին: Չէ, խոսքը որոշ շրջանակներում տարածված ՙընտանիք պահելու՚ մասին չէ, այլ ընդամենը ընտրակաշառքների: Այսպես, ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ հայտարարում է. ՙԺողովուրդը կարող է տխուր վիճակից կաշառք վերցնել, բայց դա չի նշանակում, որ կկորցնի իր արժանապատվությունը՚: Զարմանալի է` մի±թե Կարապետիչի մտքով չի անցնում, որ կարող է լինել կա°մ արժանապատվությունը, կա°մ ընտրակաշառքով քվեն վաճառելը: Ախր, երկուսը միաժամանակ չեն կարող լինել, այլապես դա կնմանվի, Գագիկ Ջհանգիրյանի ասած, ՙե°ւ կույս մնալու, ե°ւ հաճույք ստանալու՚ բանաձեւին:

Զարմացած է  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ