Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ՆԵՐԿԱՅԱՑԵՔ ՙՄԱՐԶԻ ԹԱԳԱՎՈՐԻ՚ ՇՏԱԲ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՆԵՐԿԱՅԱՑԵՔ ՙՄԱՐԶԻ ԹԱԳԱՎՈՐԻ՚ ՇՏԱԲ

Ըստ ամառանոցային եռուզեռին լծվող որոշ քաղաքացիներից ստացվող տեղեկությունների, նախընտրական, ոչ այնքան ՙգարնանահոտ՚, գործընթացներ են սկսվել Կոտայքի մարզում: Այդ քաղաքացիներից ոմանց ՙնախնական՚ առաջարկվել է քանդել գյուղական ճանապարհների եզրերին տարիներ, անգամ` տասնյակ տարիներ, առաջ տեղադրված հուշարձան-աղբյուրները: Ապամոնտաժման ենթակաների թվում են նաեւ այն աղբյուրները, որոնք սարքավորված են փականներով եւ դրանց ՙառաքելությունը՚  հիմնականում ամփոփված է անցորդների խմած մի բաժակ ջրով ու աղբյուրի վրա նշված անցավորի հարազատին ուղղված օրհնանքով:
Սակայն ճիշտ չի լինի կարծել, թե ՙքանդող բրիգադները՚ ներկա պահին տրամադրված են վճռականորեն եւ կտրուկ պահանջում են իրենց ներկայությամբ վերացնել ջրատերերի դրամապանակներին խփող հուշարձանները: Ժողովրդի խնդիրներին ՙպետականորեն՚ մոտեցում ցուցաբերող այդ պաշտոնյաները առայժմ ակնարկում են, որ աղբյուրները տեղադրողները կարող են ենթարկվել զգալի տույժերի ու տուգանքների ջրագողության, այն է` տարիների ընթացքում ՙօր ու գիշեր՚ օգտագործած ջրի դիմաց վճարումներ չկատարելու համար եւ իմիջիայլոց ակնարկում են խնդիրը լուծելու հնարավոր տարբերակը` այցելել ամենակարող պատգամավորության թեկնածուի նախընտրական շտաբ:
Այն հարցին, թե ո±ր պատգամավորի թեկնածուին կամ ո±ր կուսակցության շտաբի մասին կարող էր գնալ խոսքը, պատասխանի փոխարեն հետեւում էր կիսազարմացած կիսաներողամիտ հայացք.
- Ո±վ է մարզի թագավորը…

Ա. Ա.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ