Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ

ԻՆՉՈՒ ԳՈՐԻՍԻ ԹԱՏՐՈՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵՑ

Արխիվ 12-16
ՄՇԱԿՈՒՅԹ

ԻՆՉՈՒ ԳՈՐԻՍԻ ԹԱՏՐՈՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵՑ

Երեկ մեկնարկեց ՙԹատրոն X՚ 5-րդ թատերական փառատոնը: Ապրիլի 2-ից մայիսի 3-ն անցկացվող մեկամսյա փառատոնի շրջանակներում շուրջ 30 թատրոն եւ թատերախումբ հանդես կգան անցյալ տարվա ընթացքում բեմադրած ներկայացումներով:
Ինչպես մամուլի ասուլիսում նշեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ. ՙԱյս փառատոնն իր բնույթով եւ իր քննարկումներով առաջին հերթին ուղղված է նրան, որ փորձենք հասկանալ մշակույթի պարագայում թատրոնի ազդեցությունը հասարակության վրա: Ուրախ եմ, որ քննարկումները գնալով դառնում են, չէի ասի` ավելի մասնագիտական, այլ ավելի հետաքրքիր, ավելի բարդ ու ավելի լայն ասպարեզ են ընդգրկում քննարկողները: Իսկապես ընդգրկում են տարբեր ոլորտների մարդկանց եւ այն հասարակական, երիտասարդական լավ խոստումները, որ տեսնում ենք վերջին տարիներին, գուցե նաեւ այս քննարկումների ու փառատոնի ազդեցությունն է: Բոլոր դեպքերում մի լավ արտահայտություն կա: Եթե չեմ սխալվում, Չերչիլն է ասել. ՙՔաղաքական գործիչը մտածում է ապագա ընտրությունների մասին, իսկ պետական գործիչըª ապագա սերնդի՚: Այս տեսակետից կուզենայի, որ մենք դեպի երկրորդն ավելի շատ շեղվենք՚:
Փառատոնի նախագահ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆՆ էլ հավելեց, որ արդեն հինգերորդ տարին է, եւ պետք է մեծացնել մայրաքաղաքի եւ մարզերի բանավոր շփման համատեքստը, այսինքնª չբավարարվել միայն վիզուալ ակցիաներով, ներկայացումներով ու համերգներով. ՙՇատ կարեւոր է, որ կազմակերպենք կլոր սեղաններ, բանավեճեր, ստեղծագործական հանդիպումներ՚:
Փառատոնի կազմակերպիչների համոզմամբ, այս հինգ տարիների ընթացքում ՙԹատրոն X՚-ի սկզբունքն է` յուրաքանչյուր տարի ամփոփել նախորդ տարվա լավագույն ներկայացումները: Իսկ այս տարի, ըստ նրանց,16 պետական թատրոններից մասնակցում է միայն 13-ը: Իսկ Գորիսի թատրոնի` փառատոնին չմասնակցելն անակնկալ էր ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի համար, քանի որ, ըստ փոխնախարարի, այն պետականորեն որոշակի պարտավորություն ունի: ՙՀավանաբար նոր ներկայացում չեն ունեցել, դրա համար չեն մասնակցել՚,- գուցե ինքն իրեն համոզելու համար ասաց փոխնախարարը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՙ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ