Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

ՀՀ քաղաքացու անձնագիր ստանասլու հետ կապված` այս օրերին բավականին հետաքրքիր բողոքներ են սկսել հնչել: Խոսքն այն պատանիների մասին է, որոնց 16 տարին լրացել  ու հենց այս օրերին պետք է ստանան անձնագիր: Բայց նրանցից մի քանիսը մեզ ներկայացրեցին դժգոհություն, թե համապատասխան տարածքային բաժիններում ասում են, թե բլանկներ չկան՚ հետո կգաք: Իրենց դժգոհությունը ներկայացնողներն էլ ասում են, թե ժամանակին խնդիր ունեն` հանրապետությունից դուրս գալու անհրաժեշտության հետ կապված:
ՙԱյդպիսի բան չկա՚,- պատասխանեց մեզ անձնագրերի եւ վիզաների վարչության այն աշխատակիցը, որին զանգահարեցինք վարչության պետի ընդունարանից տրամադրած հեռախոսահամարով: Մեր զրուցակիցը հակիրճ ընդգծեց նաեւ, որ եթե կան ինչ-որ առանձին դժգոհություններ, ապա դրանք պետք է տեխնիկական խնդիրների հետ կապված լինեն ու կլուծվեն: Բայց երբ խնդրեցին նաեւ ներկայանալ, մեր զրուցակիցը խորհուրդ տվեց նույն հարցը հղել պաշտոնական խողովակով:
Մինչդեռ դժգոհությունը կա եւ քաղաքացիներն այլ բան չտեսնելով` բերում ու այս խնդիրը կապում են ընտրությունների հետ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ