Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվում է 6 հայ քաղաքացու քրեական գործով դատավարությունը: Այդ անձինք մեղադրվում են ծանրագույն հանցագործության` պետական դավաճանություն կատարելու մեջ: Մեղադրյալների նստարանին են ոչ հեռու ապագայում` դատապարտյալները կամ արդարացվածները: Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նախնական քննության նյութերը, ըստ մեզ, դժվարին կացության մեջ են դնելու դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Եվ դա հասկանալի է. մեղադրյալներից 3-ի համար դատախազը պահանջել է երկարատեւ ազատազրկում, իսկ պաշտպաններից մեկը խնդրել է դատարանից, որպեսզի դատավճիռը լինի համոզիչ: Դա այն  մեղադրյալի պաշտպանն է, ում նկատմամբ մեղադրանքը հաստատող ապացուցողական բազան, մեղմ ասած, կաղում է: Քրեական գործի ՙհաշմանդամության՚ վերաբերյալ նյութը կարդացեք ՙԻրավունք-Հետաքննության՚ վաղվա համարում…

ԱՇՈՏ ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ