Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ՙՙԵԹԵ ՈՒՆԻ ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ, ԹՈՂ ԴԻՄԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ՚

Արխիվ 12-16
ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՙԵԹԵ ՈՒՆԻ ԼՈՒՐՋ ՀԻՄՔԵՐ, ԹՈՂ ԴԻՄԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ՚

ՀԱԿ ներկայացուցիչ եւ նախկին Ազգային անվտանգության փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, օրերս լրատվամիջոցներին ասել է, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը կապված է ՀՀ անձնագրային կեղծումների բացահայտման հետ, որի մասին վերջինս իբրեւ տեղյակ է եղել: Այս կապակցությամբ, երեկ խմբագրություն էր զանգել սպանված փոխոստիկանապետի հայրը` ՊԵՏՐՈՍ ՄՀԵՐՅԱՆԸ, եւ ցանկանում էր պարզաբանում մտցնել պարոն Եղիազարյանի հայտարարություններում` իր տղայի հետ կապված, ասելով. ՙԱմբողջ հարցը նրանում է, որ Գուրգեն Եղիազարյանը իր զրույցի վերջում նշում է, որ նա ենթադրում է, որ իմ որդու սպանությունը կապված է կեղծ անձնագրերի եւ վիզաների գործի բացահայտման հետ: Ես կարծում եմ, որ եթե պարոն Եղիազարյանը ունի լուրջ հիմքեր շատ ավելի ճիշտ կլինի դիմի ոստիկանություն, որով նաեւ կօգնի ինձ եւ նույնիսկ ես շնորհակալ կլինեմ, եթե ցանկացած մեկը ինձ օգնի իմ որդու սպանության բացահայտման հարցում: Այնուամենայնիվ, ոստիկանությունում լուրջ զբաղվում են տղայիս գործով եւ, ինչպես ես մի քանի անգամ արդեն շեշտել եմ, այս գործը գտնվում է անմիջապես ՀՀ նախագահի հսկողության տակ: Իսկ հիմա ուղղակի հայտարարություններ անել հարկավոր չէ, եւ տղայիս սպանության գործի բացահայտման հարցին քաղաքական երանգ տալ հարկավոր չէ՚:
Պ. Մհերյանի հետ ունեցած զրույցի շարունակությունը կարդացեք ՙԻրավունքի՚ հաջորդ համարում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ