Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ՀԱԿԱՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ ՙՍԻՎԻԼԻԹԱՍՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՀԱԿԱՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ ՙՍԻՎԻԼԻԹԱՍՈՒՄ՚

Մարտի 28-ից համացանցում շրջանառության մեջ հայտնվել է 23 վայրկյանանոց հակաքարոզչական հոլովակ` ընդդեմ ՀՀԿ-ի, որը կրում է ՙՈչ մի ձայն ավազակապետությանը՚ անունը ու կառուցված է աննախադեպ չարության ոգով: Ամբողջ սյուժեն կառուցված է ՀՀԿ զինանշանի վրայի արծվին թրի միջոցով մահացու խոցելու, այնուհետ ամբողջ զինանշանը կրակով այրելու եւ արծվին գրիլի վերածելու վրա: Թվում է, թե դա ամբողջովին կառուցված է ՀԱԿ-ի տրամաբանության շրջանակներում, սակայն ՀԱԿ-ում էլ այդ հոլովակը բավականին շատերը վերապահումով են ընդունում: Ինչպես տեղեկացանք ինֆորմացիոն անվտանգության ոլորտին առնչվող մեր աղբյուրից, իրականում այդ հոլովակը պատրաստված է ոչ թե ՀԱԿ-ում, այլ օսկանյանական ՙՍիվիլիթասում՚: Ավելին, ըստ մեր աղբյուրի, մարտ ամսվա ընթացքում նույն ՙՍիվիլիթասում՚ պատրաստվել են բազմաթիվ հակաքարոզչական կարճ հոլովակներ, որոնք աստիճանաբար դրվելու են շրջանառության մեջ` ՀՀԿ-ի դեմ տեղեկատվական պատերազմի շրջանակներում: Այսինքն` այդ անբարեհունչ անունով հիմնադրամում գործում է մի ամբողջ հակաքարոզչական արհեստանոց:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ