Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՉԽՈՍԿԱՆԸ ԵՎ ՉԽՈՍՆԱԿԸ

Արխիվ 12-16

ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՚ ՉԽՈՍԿԱՆԸ ԵՎ ՉԽՈՍՆԱԿԸ

Քաղաքագետների միությունում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ նորաթուխ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը, ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանը ստորագրել են ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիր: Պարզվում է, որ համաձայնագիրը ՙԺառանգություն՚ կուսակցության համար դարձավ անհամաձայնագիր: Թեեւ Ռուբեն Հակոբյանը ԲՀԿ-ի հետ համատեղ ստորագրեց այդ համաձայնագիրը, բայց երեկ ՙԺառանգության՚ շտաբի պետ, ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ասուլիսի ժամանակ նշել է, որ իշխանական կոալիցիան (այդ թվում նաեւ ԲՀԿ-ն) ամբողջությամբ պատասխանատու է այսօրվա իրավիճակի համարª սկսած մարտի 1-ի դեպքերից: Վերջում հավելելով, որ ստորագրված համաձայնագիրը վերջնական չէ եւ այն պարտավորություն համարել չի կարելի: ՙԺառանգության՚ եփած ՙբորշչը՚ պարզաբանելու համար դիմեցինք նույն կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանին, բայց արժանացանք միայն նրա ՙԱստծու բարեւին՚, իսկ ՙԺառանգություն՚ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հեռախոսից ստացանք միայն ՙձայն բարբառո անապատի՚ արձագանքը: Բայց, ի վերջո, պատասխանելով մեր հեռախոսազանգինª պարոն Խուրշուդյանը հերթական ու արդեն ավանդական դարձած պատասխանը տվեց... եւ մենք դեռ սպասում ենք, թե երբ է գալու ՙերկու ժամ հետոն՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ