Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ՙՙՙՙՙՙՙՙՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԲԱՐԳԱՎԱՃԵԼՈՒ Է՚

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙՙՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԲԱՐԳԱՎԱՃԵԼՈՒ Է՚

Վերջերս կապ հաստատելով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դստերª ֆրանսահայ երգչուհի, դերասանուհի ՍԵԴԱ ԱԶՆԱՎՈՒՐԻ հետ, փորձեցինք պարզել, թե ինչ մտորումներ ունի այս պահին Շառլ Ազնավուրը Հայաստանի մասին. ՙԿարծում եմ` նա շատ ավելի մեծ հույսեր ունի իր երկրի հետ կապված: Շառլ Ազնավուրը սիրում է Հայաստանը, բայց իր երազների երկիրը` ապրելու համար, միշտ կլինի Ֆրանսիան՚:
Իսկ ինքը երգչուհին նույն հարցին լավատեսորեն է մոտենում, չնայած որ երկրում առաջխաղացում, առաջընթաց չի տեսնում. ՙՄեծ հույսեր ունեմ, որ Հայաստանը դեռ բարգավաճելու է: Բայց այն մարդկանց համար, ում կյանքն ավելի լավ է, Հայաստանը դեռ բոլորովին էլ չի բարգավաճում՚: Որպես Հայաստանի լուսավոր ապագայի բաղադրատոմս Սեդա Ազնավուրն առաջարկում է. ՙԵթե մենք ամուր կառչած չլինենք մեր արմատներից, եթե հաստատակամ չլինենք մեր հավատքի մեջ, ապա չենք կարող առաջ նայել ու հզորանալ` պահպանելով մեր ինքնությունը, ազգային դիմագիծն ու մաքրամաքուր լեզուն՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.-
Ամբողջական հարցազրույցը ֆրանսահայ երգչուհի Սեդա Ազնավուրի հետ կարդացեք կանանց` ՙԶարուհի՚ հանդեսի ապրիլյան համարում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ