Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

ՙՙՙՙՙՙՙՀԱՅԿԱԿԱՆ՚ ՌԵՄԲՈ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ

Արխիվ 12-16
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՙՀԱՅԿԱԿԱՆ՚ ՌԵՄԲՈ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ

Մարտի 31-ին, Գլենդելում ձերբակալվել էր Գարեգին Գալստյանը: Նա իբր փորձ էր կատարել վրաերթի ենթարկել… ոստիկանության սպայի: Իրավապահը փողոցում տեսել էր  Գալստյանի ավտոմեքենան եւ հիշել, որ նրա հետ ՙծանոթացել՚ է հերոինի օգտագործման առնչությամբ: ՙՀիշաչար՚ ոստիկանը որոշել էր ստուգել մեքենան եւ երբ մոտեցել էր,  27-ամյա Գալստյանը միացրել էր մեքենայի շարժիչն ու քշել նրա վրա: Բավարարվելով ոստիկանի ՙվախը չափելով՚` Գալստյանը մեքենան կտրուկ արգելակել էր նրա առջեւ, դուրս եկել մեքենայից եւ դիմել էր փախուստի: Ոստիկանը վնասվածքներ չէր ստացել: Ավելի ուշ Գարեգինը ձերբակալվել էր` հարձակման եւ ենթադրաբար մետամֆետամինի ու հերոինի օգտագործման համար:

ՆՈՎՐՈՒԶԻ ՙԵՂՆՈՒԲՐԻՆՁԸ՚

Ադրբեջանի բարձրագույն ռազմական ակադեմիայում ձերբակալություններ են սկսվել: Կալանքի տակ են վերցվել սննդի բաժանմունքի ծառայողները: Նրանց մեղադրում են այն բանի համար, որ յուրացրել են Նովրուզի օրերին ակադեմիայի կուրսանտներին հատկացվելիք սնունդը, իսկ գողոնն ՙօրինականացնելու՚ համար կուրսանտներին ստիպել էին ստորագրել, որ իրենք ստացել են հասանելիք մթերքը: Լուրը մամուլ թափանցելուց հետո պաշտպանության նախարարությունում ստուգումներ էին սկսվել: Բաքվի զորամասերից մեկում անցկացված ստուգումների արդյունքում ձերբակալվել էին զորամասի ջոկի հրամանատարն ու մի քանի ենթասպաներ: Որից հետո ստուգումներ են սկսվել ակադեմիայում եւ դրանց վերջը չի երեւում:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ