Ակտիվ շփում երբևէ չեմ ունեցել ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ. Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)
ՆերքաղաքականԱրցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, շնորհավորել եմ ծննդյան կապակացությամբ, շատ հաճախակի հանդիպել ենք, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ռոբերտ Քոչարյանի հետ ի պաշտոնե շատ կարճ եմ շփվել ու այդպիսի հարաբերություններ երբևէ չեմ ունեցել, որ ասեմ ջերմ հարաբերություններ եմ ունեցել, իսկ Սերժ Սարգսյանի հետ ունեցել ենք պաշտոնական հարաբերություններ, ակտիվ շփում երբևէ չեմ ունեցել ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ», - ասաց Հարությունյանը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
