Նիկոլ Փաշինյանն Արսեն Թորոսյանին ժամանակ է տվե՞լ
ՆերքաղաքականՕրերս մամուլում տեղեկություն եղավ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև թեժ բախում էր տեղի ունեցել: Կրկին մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ բանը հասել էր անձնական բնույթի վիրավորանքներին, որին էլ հաջորդեց նախարար Թորոսյանի արձակուրդը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ վարչապետ Փաշինյանը որոշներին չուրախացնելու, և ավելորդ անգամ «կրակի վրա բենզին չլցնելու» նպատակով որոշել է Արսեն Թորոսյանին ժամանակ տալ:
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ասել է, որ Արսեն Թորոսյանը արձակուրդից վերադառնա և անցնի իր բնականոն աշխատանքին, սակայն թե հետո ինչ կլինի, և Նիկոլ Փաշինյանն ի վերջո ինչ որոշում կկայացնի, մեր աղբյուրին դեռևս պարզել չի հաջողվել:
Հայկ Գևորգյան
