Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ Էրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. Բալասանյան Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. Աշոտյան Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը

ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ ԿԴԱՌՆԱՐ 70 ՏԱՐԵԿԱՆ

Մշակութային

«Բանն այն է, որ իշխանությունը ոչ մի նշանակություն չունի իմ գործում: Նախեւառաջ, ես տղամարդ եմ: Իսկ տղամարդը միշտ, երբ գալիս էր մի նոր վայր, կառուցում էր իր տունը եւ գոյատեւում: Եթե կայսրը շիզոֆրենիկ էր, տղամարդու գործը ավելի բարդ էր, եթե նորմալ` ապա ավելի հեշտ: Սակայն նա միշտ կերակրում էր իր ընտանիքը եւ տնկում իր ծառը: Իսկ մեզ մոտ ընդունված է նստել եւ սպասել Ժողովրդական արտիստի կամ այլ կոչումներ, անհավանական անվանաթոշակներ` որպես երախտագիտության նշան: Ես դեռ կարող եմ ընդունել այն փաստարկը, որ կառավարությունը խանգարում է աշխատել: Բայց որ իշխանությունը չի օգնում, դա դեռ պատճառ չի, որ աղքատության եւ անգործության մատնվել»:

ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Օգոստոսի 30-ին անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ կդառնար 70 տարեկան: Իսկ թե ինչպիսին էր նա, որպես տան հայր եւ ինչը չէր հանդուրժում կյանքում, պատմում է նրա որդին` ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ:

– Ինչպիսի՞ն եք հիշում  նրան:

- Ինձ շատ դժվար է խոսել հայրիկիս մասին, որովհետեւ նրա գնալուց հետո, ամեն Աստծո օր ես անընդհատ մտածում եմ նրա մասին: Անընդհատ մտքիս է հայրս: Նա չէր սիրում կեղծիքը եւ միշտ պայքարում էր դրա դեմ: Հենց այդ կեղծիքի դեմ պայքարը բնութագրում է նրան:

– Բացի կեղծիքից ի՞նչը չէր հանդուրժում կյանքում:

- Տգիտությունն ու սուտը: Այդ երեւույթները իրեն միշտ հունից հանում էին:

– Ովքե՞ր չէին կարող լինել նրա ընկերները:

-Տգետ եւ սուտասան մարդիկ: Կեղծ մարդը չէր կարող լինել նրա ընկերը: Նա երբեք չէր թողնում այդպիսի մարդկանց, որ իր շուրջը հավաքվեն:

– Ընտանիքում խի՞ստ հայրիկ էր:

Այո, շատ պահանջկոտ եւ շատ խիստ էր: Եվ միեւնույն ժամանակ ինչ-որ ազատություն էր տալիս: Մանավանդ ստեղծագործական կյանքում: Նա ե՛ւ օգնում էր, ե՛ւ աջակցում, ե՛ւ խրախուսում մեզ, որ ավելին անենք: Պահանջում էր ավելին եւ ստիպում էր մեզ անել միշտ ավելին: Կանգ չառնել եւ գնալ միայն առաջ: Չբավարարվել երբեք արվածով:

-Կպատմե՞ք նրա հետ կապված որեւէ հետաքրքիր դեպք:

– Դեպքերը շատ-շատ են: Ֆեյսբուքյան ստատուսը, որը երեկ գրեցի, կարծում եմ, դա ամենավառ դեպքերից մեկն էր` կապված նրա հետ: 1992 թվականին նա վերադարձավ Հայաստան: Վերադառնալով` մեծ գումար ուներ իր մոտ, քանի որ ավարտել էր BBC-ի պատվերով ֆիլմը: Երբ իրեն առաջարկեցին, թե Ռոբ, այդքան գումար ունես, տներ գնիր:

 Նա պատասխանեց` ես մարոդյոր չեմ:

Նունե Զաքարյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակԷրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. ԲալասանյանՊաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. ԱշոտյանՈւմ կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը Հայաստան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված