Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. Bloomberg Զելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ) Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերը Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման

«Օլիգարխն ու գյուղացին մեզ համար նույնն են». փոփոխություններ` կադաստրի համակարգում

Արխիվ 16-20

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը երեկ քննարկվում էր ԱԺ-ում: Հարցի զեկուցող Կադաստրի պետական կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանից «Իրավունք»-ը տեղեկացավ, որ վերոնշյալ օրենքով սահմանամերձ բարձր լեռնային բնակիչների համար գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարները դարձան 50%: Օրինագծի համաձայն` գյուղատնտեսական հողերի սեփականության վկայականի կրկօրինակների համար բնակիչները վճարելու են 2000 դրամ 5000 դրամի փոխարեն: 

Հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ի պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն առաջարկեց կադաստրի  ետական կոմիտեի ենթակայության տակ ստեղծել չափագրող ընկերութուններ, որոնք  քաղաքացիներին մատչելի գնով չափագրման ծառայություններ կմատուցեն: Բանն այն է, որ մասնավոր  չափագրող ընկերությունները  քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արժեքը  բարձրացրել են: «Մտածում ենք այդ ուղղությամբքանի որ մասնավոր չափագրող ընկերությունները  ուռճացրել են գները»,- ասաց  Մուսայանը:

Քիչ չեն դեպքերը, երբ կադաստրի պետական կոմիտեն  չափագրման մասնավոր ծառայություններ կատարող  ընկերությանը որակավորումից զրկում են: Իսկ դրանից երբեմն տուժում են քաղաքացիները, որոնցից  մասնավոր ընկերությունները  կանխավճար են վերցնում, իսկ որակավորումից զրկվելու դեպքում գումարը չեն վերադարձնում: Մուսայանի խոսքով` դրա համար կադաստրի պետական կոմիտեն պատասխանատու չէ: «Եթե քաղաքացու հետ  գրավոր պայմանագիր չունեն, նշանակում է անօրինական են աշխատում: Քաղաքացին ինչո՞ւ է համաձայնել առանց պայմանագրիգումար վճարել»,- ասաց Աշոտ Մուսայանը:

- Անշարժ գույքի վերագրանցման պետական տուրքը 26.000 դրամ է: Մի փոքր թանկ չէ՞ մեր բնակչության համար, եթե  նվազագույն աշխատավարձը 55.000 դրամ է: Հնարավո՞ր է այդ գինն առաջիկայում նվազի: 

- Բարձր գին չէ: Իսկ ի՞նչ արժե վերագրանցվող գույքը:  Անշարժ գույքի քանի՞ տոկոսն է այդ գինը: Արտասահմանում 10-12.000 դոլար են վճարում սեփականությունը գրանցելու համար: Ամոթ էլ է` 25.000 դրամ...: Եթե թույլ տան (նկատի ունի ԱԺ-ին-խմբ.), իհարկե, կէժանացնենք: Բայց այսօր այդ գինը չենք կարող նվազեցնել, քանի որ այդ գումարներով մի ամբողջ համակարգ ենք պահում:  

- Պրն Մուսայան, Կադաստրի պետական կոմիտեի գլխավոր մասնաճյուղում փակցված են որակավորված չափագրող ընկերությունները: Քաղաքացին  այդքանի միջից ինչպե՞ս  որոշի` որի՞ ծառայությունից օգտվի, հաշվի առնելով,  կադաստրի կոմիտեն  կարող է ընկերություններին զրկել որակավորումից ոչ պատշաճ աշխատանքի համար

- Ինչքան մեծ լինի ընտրությունը, մրցակցությունը մեծ լինի, աշխատանքի որակն էլ կբարձրանա: Կադաստրի կոմիտեն չի կարող ուղղորդել քաղաքացիներին: 

- Քիչ չեն դեպքերը, երբ հատակագծերի սխեմաների շփոթություն է լինում: Սխալը ուղղելու համար քաղաքացին հայտնվում է բյուրոկրատական քաշքշուկի մեջ: Չափագրող ընկերություններըօգտվելով այս իրավիճակից, զարտուղի ու բավական հեշտ ճանապարհ են առաջարկում` վճարիր 30.000 դրամ եւ մենք այս սխալը ներքին կարգով կուղղենք: Հակառակ դեպքում կարող ես դիմում գրել  կադաստրի կոմիտե, որն էլ կհանձնարարի քեզ գտնել այն քաղաքացուն, որի մոտ է քո հատակագծի սխեման, քոնն էլ` նրա մոտ է: Ապա նրա հետ  կգաս կադաստրի կոմիտե, կգրեք գրավոր դիմում, որից հետո  պարզ կլինի` կադաստրի կոմիտեն  ինչ կպատասխանի:  

 - Դա խաբեություն է: Չափագրող ընկերությունը կարող է էժան գներով չափագրման կարիք ունեցող անշարժ գույքի կոորդինատները գնել, որից հետո կատարել չափագրում: Եթե այդպես արեց, կադաստրի կոմիտեն չի կարող մերժել տվյալ օբյեկտի չափագրումը: Այդ խնդիրն առաջանում է, քանի որ չափագրող ընկերությունները  չեն գնում այդ կոորդինատները, փող են խնայում: Դրա համար էլ իրենց չափագրումն օդի մեջ  է լինում: Մեղքն էլ գցում են կադաստրի կոմիտեի վրա:  Պետք է հիմք ընդունի քաղաքացու փաստաթղթերը եւ կադաստրի կոմիտեից ստացված կոդերը: 

- 14-րդ հարկում տեղեկատվության տրամադրման կետրոնը, որը տարիներ առաջ բաց էր եւ հասանելի  քաղաքացիների համար,  հիմա փակ է: Ինչո՞ւ

 -Առաջին հարկի աշխատակիցն ամեն հարցով աջակցում  է քաղաքացիներին...

Ես օգտվել եմ, անկեղծ ասած, այդքան էլ գոհ չեմ:

- Կոռուպցիայի դեմ պայքարելու համար  թույլ չեն  տալիս քաղաքացիներին  օգտվեկ այդ կենտրոնից: Բարձրանան վերեւ, ուրիշ բաներ խոսեն, չպայմանավորվեն աշխատակիցների հետ եւ այլն, եւ այլն:

Կադաստրի պետական կոմիտեն ինչ փոփոխություններ է կատարելու:

- Պետության համար կարեւոր երկրատեղեկատվական համակարգ  է ստեղծվում:  Քարտեզագրական բազա ենք ստեղծում` տարբեր շերտերով: Բոլոր  պատկան կառույցների տեղեկատվությունը  հավաքվում է այս բազայում: Կադաստրը  պարբերաբար թարմացնում է այդ բազան, որի  օգտվում են նաեւ պատկան կառույցները: Քաղաքացիներն էլ այս բազայից կարող են օգտվել:Այս ամենն իրականացվելու է օդալուսանկարահանման  քարտեզների ճշգրտման հետեւանքով:

- Այսինքն` տեղեկատվություն կարելի է ստանալ նաեւ ցանկացած օլիգարխի օբյեկտների մասի՞ն:

- Մեզ համար  օլիգարխն ու գյուղացին նույն բանն են: 11-րդ հոդվածն ուսումնասիրեք`  պարզ կլինի, թե որ ինֆորմացիան է բաց, որն է տրվում սեփականատիրոջ համաձայնությամբ: Եթե ցանկանում են տեղեկություն ստանալ որեւէ մեկի  տան հատակագծի կամ մյուս բաների մասին, սա փակ է: 

- Համայնքային սեփականության ոչ բոլոր հողատարածքներն են գրանցած կադաստրի կոմիտեում:  Ինչո՞ւՍրա պատճառով քաղաքացին, եթե չի ցանկանում թաղապետարանին դիմել,  չի կարող տեղեկատվություն ստանալ իրեն հետաքրքրող, բայց չգրանցված հողատարածքի  մասին

- Գրանցման չեն բերել, չի գրանցվել: 

Համայնքը չի՞ բերել

- Քաղաքացիներն էլ: Դրեցին տակները կամ գնացի Ռուսաստան: 

 Վերջերս ցանկացա տանս կից համայնքի պատկանող, բայց ինքնակամ տնօրինվող  հողատարածքի մասին տեղեկատվություն  ստանալ, սակայն  կադաստրի կոմիտեից  ասացին` հողատարածքը հաշվառված չէ:

- Մեզ մոտ գրանցված են համայնքային հողերը: Առանձին հողեր գրանցված չեն: Համայնքի ղեկավարը, եթե ցանկանա, կբերի, կգրանցի: Չի ուզում փող ծախսի:

Քաղաքացիների մեծ մասը  բնակարանի առք ու վաճառքի ժամանակ կարեւորում է միայն սեփականության վկայականը: Մինչդեռ բնակարանի հատակագծին այդքան էլ ուշադրություն չեն դարձնում: Մասնավորապես, եթե բնակարանում սեփականատերը  ներքին փոփոխություններ է կատարում, նոր չափագրում չի անում, նոր հատակագիծ չի ունենում, եւ այդպես էլ վաճառում է: Գնորդներն էլ մեծ մասամբ  դրան ուշադրություն չեն դարձնում: Եվ  խնդրի առաջ կանգնում են այն ժամանակ, երբ պատկան կառույցների, հարեւանների  հետ վեճ են ունենում: Ինչպե՞ս  անել, որ բնակարանի ներքին ու արտաքին ցանկացած փոփոխություն արտացոլվի հատակագծում:

- Դա ՏԻՄ-ի սուրբ պարտականությունն  է, ոչ թե կադաստրի: Եթե ինչ-որ  բան եք ավելացրել ձեր տան մեջ, նշանակում է` գույքահարկի փոփոխություն եղավ: Իսկ գույքահարկի տերը  թաղապետարանի խնդիրն է: Շինարարությունից հետո պետք է թաղապետարանը պարտադրի քաղաքացուն, որ  կատարված փոփոխությունները գրանցի: Ինչ վերաբերում է տան ներսի փոփոխություններին, դրանք չեն ազդում գույքահարկի վրա: Գնորդներն էլ կարող են  բնակարանը գնելուց առաջ  ուշադրություն դարձնել հատակագծին: Կարող են դիմել մասնավոր չափագրող ընկերությանը` հասկանալ, թե  այն բնակարանը, որը ցանկանում են գնել, համապատասխանո՞ւմ է  հատակագծին, թե՞ ոչ:

Իսկ չե՞ք կարծում, որ բնակարանի ներքին փոփոխություններին պատկան կառույցները եւս պետք  է ուշադրություն դարձնեն եւ այնպես անեն, որ բնակիչը դա ներառի հատակագծում:

-Դա բոլոր օղակների խնդիրն է:  Պետք է մակարդակը բարձրանա: Օրենսդրություն էլ այս առումով բավարար է: Արտասահմանում անգամ  լուսամոււտները որեւէ գույնով ներկելու համար  համայնքից թույլտվություն են ստանում: Իսկ մեզ մոտ ով ինչ ուզում, անում է: Համայնքի ղեկավարներն էլ եթե  քթի մազություն անեն, համայնքի բնակիչները  կըմբոստանան եւ չորս-հինգ տարի հետո ձայն չեն ստանա համայնքի ղեկավարին: 

- Սակայն քաղաքաշինությանն առնչվող   շատ հարցեր բյուրոկրատական քաշքշուկներ են առաջացնում

- Դա էլ պետք է պարզեցվի:  Գիտեմ, որ Քաղաքաշինության  կոմիտեն  ինչ-որ նախագծային մոդելներ են առաջ քաշել տներ, գոմեր կառուցելու համար: Քաղաքացին  նախագիծ չէր պատվիրում, միանգամից ընտրում էր մոդելներից մեկը եւ կառուցում բնակարան, գոմ: 

Սոնա Դավթյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. BloombergԶելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունիցՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկերՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերըԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված