Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ Էրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. Բալասանյան Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. Աշոտյան Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը

«Ֆրեսկո» փառատոնի մրցանակակիր ֆիլմերի անուններն արդեն հայտնի են

Հասարակություն

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը մշակութային տոն ստեղծեց՝ անցկացնելով ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր եւ առցանց հանդիպումներ:

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 22-ին սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։ Այնուհետեւ օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկեց երեւանյան ծրագիրը։ Երեւանյան համերգային ծրագիրը եւս հագեցած էր՝ օգոստոսի 28-ին անցկացվեց Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը՝ «Ֆրեսկոյի» շրջանակներում, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան եւ ընկերներ: 

Փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը եւ այլ համամարդկային արժեքներ: Փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էին 16 հոգի՝ 

1. Անաստասիա Ռոբսկայա (Ուկրաինա) 

2. Արմին Էբրահիմի (Իրան) 

3. Առնալդո Կասալի (Իտալիա) 

4. Բեատա Գոլենսկա (Իտալիա) 

5. Հայր Եվգենի Գլազունով (Ռուսաստան) 

6. Արժանապատիվ Տեր Համբարձում քահանա Դանիելյան (Հայաստան)

7. Հայր Մարեկ Լիս (Լեհաստան) 

8. Իրինա Յաղուբյան (Հայաստան) 

9. Կարեն Մնացականյան (Հայաստան) 

10. Կատյա Մալատեստա (Իտալիա) 

11. Մանյա Ղազարյան (Հայաստան) 

12. Նոնա Սիսակյան (Բելառուս) 

13. Սիմոնե Սեմպրինի (Իտալիա) 

14. Տամառա Ցոցորիա (Ռուսաստան) 

15. Այվազյան (Մեծ Բրիտանիա) 

16. Վլադիսլավ Ռոբսկի (Ուկրաինա) 

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մրցանակակիր ֆիլմերի անուններն արդեն հայտնի են. անիմացիոն ֆիլմերից հաղթող են ճանաչվել «Ձայն հառաչանաց», Ֆրանսիա, Աթամ Ռաշո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։ «Բաղադրատոմս աքսորում», ԱՄՆ, Շանտալ Քասարջյան, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։ «Տատիկ», Բուլղարիա, Ռոզա Կոլչագովա, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍԵՐ»։ 

Լիամետրաժ ֆիլմերից հաղթող են ճանաչվել «Թշնամիները», Վրաստան, Գեորգի Գաչավա, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ։ «Ընկույզ», Իրան, Մոհամադրեզա Հաջի Ղոլամ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։ «Երազանքների թիմը», Ռուսաստան, Ֆիլիպ Աբրյուտին, Մաքսիմ Զիկով, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։ «Անիկո», Հայաստան, Աննա Հարությունյան, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։

Կարճամետրաժ ֆիլմերից հաղթող են ճանաչվել «Բացառիկ օր», Ֆրանսիա Սեդրիկ Սպինասու, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։ «Ազադե», Իրան, Միրաբաս Խոսրավինեժադ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»։ «Աղ ու հաց», Հայաստան, Ռուսաստան, Արջ-Ասպետ Շերմազանյան, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՆԵՐՈՒՄ»։ «Վալենկի», Ռուսաստան, Աննա Պռուդնիկովա, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀՈՒՅՍ»։ «Կրակմարիչ», Իսպանիա, Ռոդրիգո Սոպենյա, Ջոանա Սոլնադոք, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։ «Մտերիմը», Ռուսաստան, Իրինա Բասս, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։ «Պիպոն և կույր սերը», Ֆրանսիա, Հյուգո Լը Գուղղիեղեկ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍԵՐ»։ «Պիտակ», Մակեդոնիա, Գեորգի Ունկովսկի, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ»։ 

Վավերագրական ֆիլմերից հաղթող են ճանաչվել «Հերթի ցուցակ», Ռուսաստան, Նատալյա Մախանկո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՄԵՐ ՕՐԵՐԻ ՀԵՐՈՍԸ»։ «Կարմիր ձուկ՝ սաղմոն», Ռուսաստան, Դմիտրի Շպիլենոկ, Վլադիսլավ Գրիշին, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՄԱՔՈՒՐ ՄՈԼՈՐԱԿ»։ «Ինչ կլինի վաղը», Ռուսաստան, Անաստասիա Շտանդկե, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀԱՎԱՏ»։ «Սպիներ», Ֆրանսիա, Դիդիե Կրոս, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՔԱՋՈՒԹՅՈՒՆ»։ «Լիտվյակովը մարդուն», Ռուսաստան, Ռոման Պոմերանցեվ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՍԵՐ»։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ մրցանակի հաղթողներ են ճանաչվել «Ձայն հառաչանաց», Ֆրանսիա, Աթամ Ռաշո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ»։ «Երկնային ուրախություն», Ռուսաստան, Նատալյա Ֆեդչենկո, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ»։ «Վանականը», Ռուսաստան, Դան Գրին, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ՝ «ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ»։ 

Հիշեցնենք, որ փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ ու հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման եւ վերահսկման կանոնների պահպանմամբ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակԷրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. ԲալասանյանՊաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. ԱշոտյանՈւմ կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը Հայաստան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված