⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել

Օղուց մահացու թունավորումների դեպքով հարուցվել է քրեական գործ. ձերբակալվածի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր օղի

Քրեական

Օգոստոսի 31-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ շտապ բուժօգնության են տեղափոխվել Արմավիրի քաղաքի 4 բնակիչ, որոնցից երկուսը մահացել են, իսկ երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Արդեն սեպտեմբերի լույս 1-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնում թունավորված քաղաքացիների հոսպիտալացման վերաբերյալ հաղորդումներ ստացվեցին մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից։ Նախնական տվյալներով՝ շուրջ մեկ տասնյակ անձ մահացել է, կան հոսպիտալացվածներ։

Արմավիրի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ նրանք թունավորվել են Արմավիր քաղաքի բնակչից 50-ամյա Աշոտ Հովսեփյանից գնած, տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղին խմելու հետևանքով։ Նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվածի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ այդ օղուց գնած անձանց հայտնաբերելու, ինչպես և վտանգավոր արտադրանքը շրջանառությունից ամբողջովին դուրս բերելու ուղղությամբ։

Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններին։

 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված